Դեսպան Սահակյանը մասնակցել է Աստանա-Երևան ուղիղ չվերթի գործարկմանը նվիրված ճեպազրույցին


Դեսպան Սահակյանը մասնակցել է Աստանա-Երևան ուղիղ չվերթի գործարկմանը նվիրված ճեպազրույցին

  • 31-05-2017 15:49:15   | Ղազախստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 31-ին Աստանայի օդանավակայանի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ճեպազրույց` նվիրված Աստանա-Երևան ուղիղ չվերթի գործարկմանը: 
 
Ճեպազրույցին մասնակցում էին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը, «ՍԿԱՏ» ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Դենիսովը, «Աստանայի միջազգային օդանավակայան» ընկերության վարչության նախագահ Պաոլո Ռիչիոտտին, ՂՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տալգատ Լաստաևը, ՂՀ ներդրումների և զարգացման նախարարության տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրեն Երլան Աբսատովը:
 
Ճեպազրույցի մասնակիցները միակարծիք էին, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև հաստատվող ուղիղ չվերթը դրական ներգործություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա` հատկապես զբոսաշրջության, փոխայցելությունների, առևտրատնտեսական կապերի զարգացման առումով: 
Դեսպան Սահակյանն ընդգծեց, որ վերջին հինգ տարում ՀՀ դեսպանությունը գործուն քայլեր է ձեռնարկել չվերթի գաղափարը կյանքի կոչելու համար և հույս հայտնեց, որ չվերթը մշտական բնույթ կկրի: 
 
Շնորհավորելով ներկաներին ուղիղ չվերթի գործարկման առիթով` դեսպանը հրավիրեց ղազախստանցիներին այցելել Հայաստան և ծանոթանալ երկրի զբոսաշրջային հնարավորություններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play