Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել


Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել

  • 31-05-2017 18:12:06   | Հայաստան  |  Իրավունք

Այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:
 
Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա իր մոտ կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
Կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով, որ Կիվիրյանը հրաժարվել է ոստիկանության ծառայողներին կամավոր ներկայացնել իր մոտ գտնվող իրը: Նկատի ունենալով նշվածը՝ Կիվիրյանի ազատությունը սահմանափակվել է հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն: Նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգով, փաստաբանի մասնակցությամբ, Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել /սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը/: 
 
Ըստ ոստիկանության մամլո հաղորդագրության՝ Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք