«Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ

Աղետի առաջ կարող ենք կանգնել, եթե թթվային միջավայրն ու ցնցումները քայքայեն, թուլացնեն ջրամբարների պատնեշներն ու թունելները

31-05-2017 22:57:00   | Հայաստան  |  Իրավունք
 

 
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեպքում սպասվող վտանգների ու վնասների, շահագործման անթույլատրելիության, ինչպես նաև այդ շահագործմանը գրեթե ամեն կերպ հասնելու ճանապարհին թույլ տրված օրենսդրության խախտումների վերաբերյալ է ստորև ներկայացվող հարցազրույցը իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն, Հանրային խորհրդի բնապահպանության ենթահանձնաժողովի նախագահ Նազելի Վարդանյանի հետ:
 
- Հայաստանի բնապահպանական օրենսդրության ի՞նչ խախտումներ են թույլ տրվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ կապված գործընթացներում:
- Խախտվել են գրեթե բոլոր բնապահպանական օրենքները: Օրինակ, Արփա գետը, Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները, ըստ «Սևանա լճի մասին» օրենքի, հանդիսանում են Սևանա լճի ջրհավաք ավազան, որտեղ ընդհանրապես արգելված է հանքարդյունահանությունը և ջրերի աղտոտումը, ինչպես նաև կենսաբազմազանության վրա բացասական ազդեցությունը, ինչը նույնպես հաշվի չի առնվել, քանի որ տրվել է հանքարդյունահանման թույլտվություն: Այս պարագայում, կարծում եմ, ոչ միայն Ջերմուկը պետք է հանդիսանար ազդակիր համայնք, այլ նաև Գեղարքունիքի մարզի այն համայնքները, որոնք օգտվում են Սևանա լճի ջրերից, ինչպես նաև Վայքի այն համայնքները, օրինակ, Արենին և Արփին, որոնք ոռոգման ջուրը վերցնում են Արփա գետից:
«Գեոթիմ» (այժմ` «Լիդիան Արմենիա») փակ բաժնետիրական ընկերությունը նախկինում մի քանի փորձաքննությունների դրական եզրակացություններ է ստացել, թեև չի կատարել շրջակա միջավայրի վրա ազդեցության բազմակողմանի ուսումնասիրություն, հետևաբար չի ներկայացրել համապատասխան հաշվետվություն: Այն ժամանակ միայն բնապահպանական կազմակերպություններն էին բողոքում և ասում, որ հանքավայրի շահագործումն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Սակայն, 2016 թվականին ներկայացրած  Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման մեջ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մանրամասն նշել է այն բոլոր բացասական ազդեցությունները, որոնք իրենց գործունեության արդյունքում կարող են լինել շրջակա միջավայրի վրա:
Մասնավորապես` նշված է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումն անդառնալի ազդեցություն է ունենալու և՛ հողային շերտի վրա, և՛ լանդշաֆտի վրա. միայն Գնգեվազում 152 հա ընդհանուր տարածքով մոտ 274 մասնավոր հողակտոր դուրս է բերվելու գյուղմթերքների արտադրությունից և անպիտան է դառնալու հետագա օգտագործման համար, հետևաբար բնակչությունը կզրկվի իր հիմնական ապրուստի միջոցներից: Բացի այդ, նշված է, որ բացասական ազդեցություն կլինի օդային ավազանի վրա` փոշի, գարշահոտ, ինպես նաև ջրային ավազանի վրա` ջրային ավազանի աղտոտում, աղբյուրների ցամաքում: Այդ պարագայում բնապահպանության նախարարությունն իրավունք չուներ տալ դրական եզրակացություն, սակայն տվել է:
- Այս և այլ վտանգներ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից չե՞ն գնահատվել, հաշվի չե՞ն առնվել:
- Ցավոք, փաստը հենց դա է: Զարմանալին այն է, որ մեր պետական մարմինը` փորձաքննություն իրականացնող մարմինը, ընդհանրապես չի անդրադարձել դրանց, չի գնահատել, ըստ էության, փորձաքննություն չի արել,
բայց տվել է դրական եզրակացություն: Տվյալ փաստաթուղթն ընդհանրապես իրավական չէ, օրինական չէ, որովհետև նույնիսկ հանքարդյունահանողի ներկայացրած փաստաթղթերում նշված բոլոր վտանգավոր ու վնասակար հետևանքները չեն արտացոլվել 2016թ. ապրիլի 29-ի թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացության մեջ, մինչդեռ դրանում պետք է անպայման նշված լինեին: Ընդ որում, պետք է նշված լիներ նաև թթվային դրենաժի ազդեցությունը, սակայն դրա մասին ևս ընդհանրապես որևէ խոսք չկա: 
- Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ տրված պետական փորձաքննական եզրակացությունը ոչ օրինական, ոչ իրավական համարելու և ուժը կորցրած ճանաչելու այլ հիմքե՞ր էլ կան
- Այո, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 17-րդ հոդվածում նշված է, որ Կառավարությունը պետք է ընդունի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկա, որը, սակայն, մինչև այժմ չի ընդունել: Դա նշանակում է, որ եթե չկա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնատման մեթոդիկա, ուրեմն չի կարող կատարվել նաև փորձաքննություն: Այսինքն` 2014 թվականին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում օրինական կամ իրավական առումով ընդունելի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ընդհանրապես չի կատարվել:
Ընդգծեմ, որ կառավարության կողմից հիշյալ հիմնական փաստաթուղթը (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկան) ընդունած չլինելու հանգամանքը փորձաքննությունն իրականացնող մարմնին զրկում է ճիշտ փորձաքննություն ու գնահատում իրականացնելու հնարավորությունից:
- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2016թ. ապրիլի 29-ի թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացությունը դատական կարգով ուժը կորցրած ճանաչելու հնարավորություն չկա՞:
- Դատարանում վիճարկվում է այդ եզրակացությունը, սակայն դատարանը համարում է, որ փորձաքննական եզրակացությունը վարչական ակտ չէ և չի կարող վիճարկվել դատարանում: Սա էլ մեկ այլ խնդիր է, որը մեզ զրկում է արդարադատության մատչելիության իրավունքից, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության վավերացրած Օրհուսի կոնվենցիայով: Փաստորեն, մենք այսօր տեսնում ենք պետական մարմնի` բնապահպանության նախարարության անգործությունը, այսինքն` անտարբերությունն այս խնդիրների նկատմամբ: «Գեոթիմը» ներկայացրել է այն հետևանքները, որոնք կարող են լինել հանքի շահագործման հետևանքով, ու դրանով իսկ այդ հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը դրել է ՀՀ կառավարության ու բնապահպանության նախարարության վրա:
- Անդրադառնանք Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում սպասվող մյուս վտանգներին և օրենսդրության այլ խախտումների, ուրիշ ի՞նչ փաստեր կարող եք ներկայացնել այդ կապակցությամբ:
- Հաշվի չի առնվել Ջերմուկի բնակչության կարծիքը, մինչդեռ Ջերմուկը հանքից ուղիղ գծով գտնվելով 8-10 կիլոմետրի վրա, ուղղակի ազդեցություն է կրելու: Վերջին փաստաթղթերում հստակ նշված է, որ կլինեն աղմուկ ու ցնցումներ, կլինի գարշահոտ, փոշու տարածում, որովհետև քամին հենց հանքավայրի կողմից է դեպի Ջերմուկ գնում: Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում 2100 մետր բարձրության վրա գտնվող առողջարանային գոտու, Ջերմուկ քաղաքի համար, որը մոտ ապագայում կորցնելու է զբոսաշրջիկներին, իր հյուրերին:
Ավելին. Ջերմուկ քաղաքն ի սկզբանե նույնիսկ չէր համարվել ազդակիր համայնք, ի վերջո, 2016 թվականին մտցվել է ազդակիր համայնքների ցանկի մեջ և այժմ համարվում է ազդակիր համայնք, սակայն բնակիչների հետ որևէ քննարկում չի կատարվել, Ջերմուկի բնակիչները փաստորեն զրկված են որոշումների ընդունմանը մասնակցության իրավունքից, որը նույնպես նախատեսված է Օրհուսի կոնվենցիայով:
Բացի դրանից, Ջերմուկի հանքային ջրերի ռեժիմը և գոյություն ունեցող, պաշտոնապես ճանաչված, ընդունված բաղադրությունը պահպանելու նպատակով ընդհանրապես արգելված է շրջակա սանիտարական պահպանության երեք գոտիներում իրականացնել պայթեցումներ: Նույնիսկ որևէ շենքի հիմնային աշխատանքներ իրականացնելու համար որևէ պայթեցում չի թույլատրվում և չի արվում, մինչդեռ Ամուլսարի հանքի շահագործման համար շատ մոտ տարածության վրա պետք է մի քանի տասնյակ տոննայի պայթուցիկ նյութ օգտագործվի:
Թերևս արդեն ավելորդ է ասել, որ պայթեցումների հետևանքով կարող են ստորգետնյա ցնցումներ առաջանալ, որոնց հետևանքով մենք կարող ենք կորցնել «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջրի աղբյուրները, այդ ջրում հանքային տարրերի ներկայիս պարունակությունը և հարաբերակցությունը կարող է խախտվել: Ընդհանրապես ուսումնասիրված չէ, թե Ամուլսարի հանքի շահագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ հանքային ջրերի ռեժիմի և հանքային ջրերի որակի վրա:
Նկատի ունենանք նաև, որ ստորգետնյա շերտերի ցանկացած շեղում, ցնցում ու տեղաշարժում կարող է առաջացնել հանքային ջրի աղբյուրների կորուստ: Նման օրինակ արդեն ունենք Լիճքում, սխալ հորատման հետևանքով Մարտունիի «Լիճք» հանքային ջրի աղբյուրները մենք արդեն կորցրել ենք: Պատկերացնո՞ւմ եք, որ նման գործունեություն իրականացվելու է նաև Ջերմուկի մոտ, և նման հետևանք կարող է առաջանալ նաև այնտեղ: Դա անդառնալի հետևանք կլինի, և հետագայում եթե նույնիսկ վնասի հատուցում լինի, դա որևէ բան չի փրկի:
Ամուլսարի հանքավայրի շահագործման արդյունքում կաղտոտվի և առողջարանային նպատակի, զբոսաշրջության և հանգստի համար ոչ պիտանի կդառնա
Ջերմուկի կուսական բնությունը` օդի, ջրերի, հողի աղտողտման և բարձր ճառագայթման հետևանքով: Արդյունքում ոչ թե կավելանան Ջերմուկի այցելուները և զբոսաշրջիկները, այլ կնվազեն: Առողջապահությունը, հանգիստը զբոսաշրջությունը համատեղելի չեն հանքարդունահանման հետ: Այդ պատճառով պետությունը պետք է դրանցից մեկնումեկն ընտրի:
Բացի Ջերմուկի կուսական բնության աղտոտումից ու Ջերմուկի այցելուների, զբոսաշրջիկների նվազումից, Ամուլսարի հանքի շահագործումը կառաջացնի լուրջ սոցիալական, ժողովրդագրական, առողջապահական, հասարակական կարգի պահպանման և այլ խնդիրներ: Ինչպես նշված է «Գեոթիմ» ընկերության «Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատում» փաստաթղթի մեջ, «նման ծրագրերի ընթացքում առաջացած սոցիալական խնդիրները ներառում են` ալկոհոլի օգտագործման մակարդակի, մարմնավաճառության և դրա հետ կապված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ինչպես նաև հանցագործությունների և բռնությունների աճ»: Այս պարագայում ինչպե՞ս կարելի է պատկերացնել առողջարանային քաղաքի բնականոն կյանքը և նորմալ զարգացումը:
- «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվության, ինչպես նաև թիվ ԲՓ 35 պետական փորձաքննական եզրակացության մեջ որևէ անդրադարձ կա՞ թթվային միջավայրի առաջացման խնդրին:
- Ամուլսարի հանքից ոչ հեռու գոյություն ունեն երկու ջրամբար` Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, որոնք ունեն պատնեշներ: Ընդհանրապես ուսումնասիրված չէ, թե պայթեցումները և թթվային միջավայրն ի՞նչ ազդեցություններ կունենան այդ պատնեշների վրա, այսինքն` տեխնիկական ուսումնասիրություն ընդհանրապես չի կատարվել, որով պետք է պարզվեր այդ պայթեցումների, ինչպես նաև թթվային միջավայրի ազդեցությունը Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների պատնեշների, ինչպես նաև Որոտան-Արփա, Արփա-Սևան թունելների վրա, որովհետև եթե թթվային միջավայրը ժամանակի ընթացքում քայքայի, թուլացնի այդ պատնեշները և թունելները, ցնցումներն էլ թթվային միջավայրի պայմաններում իրենց հերթին այդ դերը կատարեն, դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա և ինչ աղետի առաջ կարող ենք կանգնել:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 3550 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար


Ամուլսարի հաքավայրի խնդիրները թեմայով կարդացեք նաեւ.

23-08-2019 Ամուլսարում ոստիկանական գործողությունները կսկսվեն սեպտեմբերի 4-ից. Ժամանակ23-08-2019 Գործադիրի ներկայացուցիչները «ԷԼԱՐԴ»-ի փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն կունենան. Փաշինյան23-08-2019 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել օգոստոսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ23-08-2019 «Ամուլսարի հարցի լուծումը կարող է լինել` հենված Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին23-08-2019 Սահմանների քողարկում Ամուլսարով. ինչ է կատարվում քաղաքական շերտում23-08-2019 Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ23-08-2019 «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության հայտարարությունը Ամուլսարի շուրջ23-08-2019 Վարչապետը ջերմուկցիներին համոզում է .... բայց այստեղից բխում են մի շարք հարցեր 23-08-2019 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ջերմուկ քաղաքի բնակիչների հետ․ ՈՒՂԻՂ23-08-2019 Նիկոլ Փաշինյանի հարցերին պատասխանում են բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանը եւ իրավաբան Նազելի Վարդանյանը22-08-2019 Վայոց ձորի մարզպետի գործողություններն անիրավական և անօրինական են. Նազելի Վարդանյան22-08-2019 ՔՀԿ-ների հայտարարությունը օգոստոսի 19-ին ոստիկանության կողմից խաղաղ հավաքի ազատության ոտնահարման կապակցությամբ22-08-2019 ԹԻՀԿ-ն պահանջում է ՀՀ քննչական կոմիտեից շարունակել Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի վարույթը. ԷկոԼուր22-08-2019 Քիմիայի ինստիտուտի գիտության դոկտորները միաձայն բացասական եզրակացություն են տվել Ամուլսարի ծրագրին 22-08-2019 Մենք կողմ ենք Ամուլսարի շահագործմանը. «Հանրապետություն». lurer.com22-08-2019 Ամուլսարը հանք չի՛ դառնալու. Հայաստանը դրա դիմաց վճարելու ա ՈՉԻՆՉ22-08-2019 Բակո Սահակյանի քայլը. Անսպասելի աջակցություն Փաշինյանին Արցախի՞ց 22-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ21-08-2019 Ամուլսարի հարցի շուրջ քննարկում ՀԴԿ գրասենյակում. տեսանյութը՝ բնապահպան Սիլվա Ադամյանի 21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 221-08-2019 Այսօրվա որոշման մասին, որպեսզի տարընթերցումներ չլինեն․ Փաշինյանը՝ «Էլարդի» եզրակացությունը ՇՄՆ ուղարկելու մասին21-08-2019 Նիկոլ Փաշինյանին Ամուլսարի հարցում թյուրիմացության մեջ են գցե՞լ․ Մաս 121-08-2019 Սեւանը ֆեյք թիրախ էր ի սկզբանե. Աղտոտվելու են Արփան, Որոտանի ակունքները, վտանգվում է թունելը21-08-2019 Եթե անգամ պիտի վճարենք՝ ուրեմն պտի վճարենք․ Չի կարելի երկիրը տանել ինքնասպանության․ Արա Պապյան21-08-2019 Ջերմուկ ոստիկանական ուժեր են բերվել Վայքից, Եղեգնաձորից, մարզի այլ քաղաքներից. factor.am 21-08-2019 ՀՀ մի քանի տասնյակ քաղաքացիներ դատապարտում են ՀՀ Ոստիկանության գործողությունները21-08-2019 Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. Նիկոլ Փաշինյան21-08-2019 Վարչապետի փշրված ելույթը. ամեն ինչ կատարվեց շատ արագ 21-08-2019 Սողոսկող քաղաքական ճգնաժամը կամ սուր ծայրի հակառակ կողմը. Դավիթ Խաժակյան 21-08-2019 Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերլուծություններն ու գնահատումը՝ հայտնաբերված թերությունների կապակցությամբ21-08-2019 «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը ստանձնում է պարտավորություն, որ հանքի տարածքից չմաքրված կոնտակտային ջրերը չի բաց թողնվի շրջակա միջավայր21-08-2019 Արթուր Գրիգորյանը պատասխանել է վարչապետ Փաշինյանին 21-08-2019 Դատապարտում ենք Հայկ Մարտիրոսյանի և Արթուր Գրիգորյանի նկատմամբ հետապնդումների փորձերը. Սասնա Ծռեր21-08-2019 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչնդոտելու է». ջերմուկցի21-08-2019 Որպես հարկատու, որքա՞ն եք պատրաստ վճարել արբիտրաժում պարտվելու պարագայում. Դանիել Իոաննիսյանն Ամուլսարի դեմ պայքարն ուշացած է համարում 21-08-2019 Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում. ՀՅԴ 21-08-2019 12 միլիոն հայ և ամսական 3250 դրամ. Ամուլսարի խնդիրը լուծելու հանրային առաջարկ21-08-2019 Ամուլսարի հարցը խթանեց կտրուկ վերադասավորումների մեկնարկը21-08-2019 Հանքի շահագործումը պետք է բացառվի. եթե անգամ երկիրը տուգանքների ենթարկվի. «Հրապարակ»21-08-2019 Ձերբակալեք Սերժ Սարգսյանին եւ կանխեք արյունահեղությունը.ՀՀԿ փոխնախագահի անսպասելի հայտարարությունը20-08-2019 «Ո՛Չ ԱՄՈՒԼ ՍԱՐԻՆ, Ո՛Չ ԹԵՂՈՒՏԻՆ». հայտարարում է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ)20-08-2019 Արբիտրաժում ՀՀ-ի պարտությունը կարող է առաջացնել $1 և ավելի մլրդ-ի պարտավորություն, իսկ ՀՀ-ի տարեկան բյուջեն հազիվ $3 մլրդ է. տնտեսագետ 20-08-2019 «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հայտարարում է բողոքի հանրահավաքի եւ քայլարշավի մասին20-08-2019 Ամուլսար․ Վարչապետը գնում է Սերժ Սարգսյանի ճանապարհով ․ Հայկ Մարտիրոսյան20-08-2019 Սա ողբերգություն է․ Փաշինյանը հաշվի չի նստում Ջերմուկի և հարակից տարածքի բնակչության ցանկության հետ 20-08-2019 «Մեկ Առողջություն» կոալիցիան իր աջակցությունն է հայտնում Գնդեվազի և Ջերմուկի բնակչությանը20-08-2019 Անհրաժեշտ պարզաբանում ոստիկանության գործողությունների վերաբերյալ20-08-2019 Պաշտոնավարման ընթացքում նա դրսևորեց իրեն որպես այդ պաշտոնի համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և աշխատանքային կարողություններ չունեցող անձ. Տիգրան Ավինյանը պատասխանել է Արթուր Գրիգորյանին 20-08-2019 Հեղափոխությունից հետո առաջին անգամ ՀՀ-ում տեղի ունեցան հավաքների ազատության լրջագույն և ծավալուն ոտնահարումներ. ՔՀԿ-ների հայտարարությունը 20-08-2019 Ամուլսարի հանքահանության հանդեպ վերաբերմունքը լակմուսի թուղթ է առկա իշխանության մասին. Հրանուշ Խառատյան 20-08-2019 Ամուլսարի հարցով այն աստիճանի արգումենտ չունեն, որ որպես փաստարկ ասում են՝ բա մյուս հանքերի դեմ ինչու՞ չեք պայքարում. Արթուր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին 20-08-2019 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա»-ին՝ էական վնաս պատճառելով համայնքին 20-08-2019 ՀԲՃ-ն Ամուլսարի հարցով դիմել է Շրջակա միջավայրի նախարարին 20-08-2019 ԱԺ այգին փակելը, ոստիկանության կողմից կիրառված ուժն ու գործողությունները նմանակում են նախկին իշխանությունների վարքագիծը, ինչն անընդունելի է. ԻՊԱՍ ՀԿ20-08-2019 Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում» կուսակցություն20-08-2019 Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել վարչապետին. Դավիթ Սանասարյան 19-08-2019 Հաղորդում հանցագործության մասին դատախազությանը. ՀԲՃ 19-08-2019 Ակնհայտ էր, որ տնտեսական հեղափոխությունը ձախողված է, դրա համար էլ կառավարությանն օդ ու ջրի պես պետք է հանքի շահագործումը. «ՀԺ» 19-08-2019 Նոր մանրամասներ Փաշինյանի և պատգամավորների փակ հանդիպումից. irakanum.am19-08-2019 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն19-08-2019 Հարցրեք վարչապետին. Ինչո՞ւ է Ամուլսարի հարցով քննարկումը փակ19-08-2019 Ամուլսարի պոստերը այս պահին կանայք են պահում. Թեհմինե Ենոքյան19-08-2019 Պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը. Հակոբ Սանասարյան. «Հետք» 19-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերությունը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության եզրակացության մեջ տեղ գտած առաջարկների վերաբերյալ իր պատասխանները 19-08-2019 Ամուլսարի փակ ճանապարհների հետևում ոչ մի բնապահպանական խնդիր չկա. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին19-08-2019 ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել. factor.am 18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԻ ՓՈՐՁԱՔԱՐԸ. Րաֆֆի Տուտագլեան18-08-2019 Եթե Նիկոլ Փաշինյանին մանիպուլացրել են, ապա Տիգրան Ավինյանը պիտի հեռացվի փոխվարչապետի պաշտոնից18-08-2019 ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. առկա է հանրային հստակ պահանջը և դիմադրությունը18-08-2019 Համոզված եմ` Նիկոլ Փաշինյանը կողմ է Ամուլսարի սար մնալուն. քիչ էլ սպասեք եւ կհամոզվեք18-08-2019 5 հոգու փոխարեն 50-ից ավել մեքենաներով ավտոերթ. ջերմուկցիները օգոստոսի 19-ին գալիս են Երևան. հանդիպումը՝ Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00. Կոչ միացման17-08-2019 Օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Արմենիան» արբիտրաժային դատարան դիմելու իրավունք չունի. Նազելի Վարդանյան. iravaban.net 17-08-2019 Վարչապետը միթե՞ կխուսափի կանգնել նաև Ջերմուկի հրապարակում...16-08-2019 400 հազար դոլար ոչնչի համար է ծախսվել. իրենք «Լիդիանի» տված նյութերից դուրս ոչ մի բան չեն արել16-08-2019 «Լիդիան Արմենիայի» դիրքորոշումը Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացության վերաբերյալ16-08-2019 Ուղիղ. Ջերմուկում բողոքի ակցիա է ընթանում` հանուն Ամուլսարի16-08-2019 Ակտիվիստ-լրագրող Արման Ղարիբյանը Ամուլսարի պոստերում է ՏԵՍԱՆՅՈՒԹ16-08-2019 «Լիդիան Արմենիա» ընկերության բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ինքնիրավչության դեպքի առթիվ16-08-2019 Լսել ենք մեծ քանակությամբ զորքեր են բերել, Վայքում են պահել. փորձում ենք չհավատալ նման մանիպուլյատիվ լուրերին. Ջերմուկի բնակիչ16-08-2019 Ամուլսար. որոշում ընդունելու պատասխանատվությունից խուսափելու իրավական հնարքները. «Հետք»16-08-2019 Հանրահավաք՝ հանուն Ամուլսարի. ջերմուկցիները սպասելու են վարչապետին16-08-2019 Չի կարող մարդը հայ լինել, լինել Հայաստանցի և քաղաքացի և կողմ լինել Ամուլսարի շահագործմանը. Քաղաքագետ 16-08-2019 Ջերմուկ քաղաքում նախատեսված խաղաղ ակցիան ժամը 14։00-ից տեղափոխվել է 17։0016-08-2019 Ակտիվացել են օֆշորային հանքահենները. բայց մենք հանգիստ ենք, քանի որ արդար ենք, իսկ Ամուլսարն էլ լեռ է16-08-2019 Փաշինյանն առաջիկա օրերին անպայման կխոսի․ նրա պատասխանը կախված կլինի ժողովրդի ճնշման աստիճանից15-08-2019 Լիդիան Արմենիա ընկերության հայտարարությունը15-08-2019 Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. Սասնա Ծռեր15-08-2019 Ուղիղ. Բողոքի ակցիա Կառավարության դիմաց՝ ի պաշտպանություն Ամուլսարի. Tert.am15-08-2019 Շտապ հավաք կառավարության շենքի մոտ օգոստոսի 15-ին, ժամը 10։30-ին Ամուլսարի հարցով. ՀԲՃ15-08-2019 Ջերմուկում ընթանում է հավաք և ավտոերթ՝ ի պաշտպանություն Ամուլսարի14-08-2019 ՈՒՂԻՂ. ՔԿ-ն հրապարակում է Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները14-08-2019 Տա աստված, որ կարիք չլինի փողոց դուրս գալու14-08-2019 Ամուլսար ծրագրի համար հողերի վաճառքի ու կոռուպցիայի մասին 13-08-2019 ELARD-ի այս ծուղակը կոռումպացված դավադրություն է Հայաստանի ժողովրդի դեմ և դրանում ներգրավված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն. Հարութ Բրոնոզյան08-08-2019 Վաչապետին պարզաբանումներ են ներկայացվել Ամուլսարի ծրագրի միջազգային փորձաքննության վերաբերյալ07-08-2019 Ջերմուկում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել երեք անձի05-08-2019 ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը 02-08-2019 Ամուլսարի փրկության պայքարին նվիրված նոր տեսաֆիլմ.ՀԲՃ17-07-2019 ԱՄՈւԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈւՄՆԵՐԸ13-05-2019 Ջերմուկի հանրահավաքի ամփոփում, Նամակ ՀՀ կառավարությանն ու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին 06-02-2019 Ամուլսարի հետ կապված դատական հայց՝ ընդդեմ բնապահպանության նախարարի 28-12-2018 Ի՞նչ հաշվետվություն էր թաքցնում Բնապահպանության նախարարն ու ի՞նչ է գրված այնտեղ Ամուլսարի ծրագրի և Լիդիանի մասին․ ՀԲՃ13-12-2018 Բաց նամակ Ամուլսարի նախագծի վերաբերյալ29-11-2018 Բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին27-07-2018 Նորերն իրականում տարբերվո՞ւմ են նախկիններից, թե սոսկ խոսքեր են, խոսքեր, խոսքեր (ֆոտոշարք)…14-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի շահագործման վերաբերյալ մտահոգություններ եւ առաջարկություններ13-07-2018 Ինչպե՞ս և ինչո՞ւ սկսվեց պայքար Ամուլսարում ոսկու հանքի դեմ. Բնապահպանական տեսակետ13-07-2018 ԱԱԾ-ն խուզարկում և հարցաքննում է ցուցարարներին.«Հրապարակ»12-07-2018 Ամուլսարի պայքարը չի մասնատվել և հանք բարձրացող ճանապարհները փակ են. Ցուցարար 11-07-2018 Սպանության սպառնալիքներն իրական չեն եղել․ ԱԱԾ-ն՝ «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների հասցեին հնչած սպառնալիքների մասին10-07-2018 «Երկու կողմն էլ` նախորդ կառավարության ներկայացուցիչները և հեղինակները հանքերի շահագործման, խարդախության են դիմել». Զարուհի Փոստանջյան (ֆոտոշարք)07-07-2018 Փաստաբաններն Ամուլսարի ծրագրի հետ կապված հարցով անվճար իրավաբանական օգնություն կտրամադրեն բնապահպաններին06-07-2018 Վարչապետը հանդիպել է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներին ու «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչներին06-07-2018 Ուղիղ միացում.Վարչապետի դահլիճային հանդիպումը Լիդիանի ներկայացուցիչների եւ բնապահպանների հետ 06-07-2018 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների հետ.168.am06-07-2018 Վարչապետ Փաշինյանը Ջերմուկում է՝ ծանոթանալու Ամուլսարի խնդրին.tert.am05-07-2018 Եղեգիսում հէկ-երի, Ջերմուկում ու շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարը մեծ, համահայկական ընդվզման շարունակությունն են05-07-2018 Արդեն երկու շաբաթ է, Ամուլսարի փրկության թեման գլխավորն է երկրում և այն այլևս չի դառնալու երկրորդական` մինչև լուծում չստանա03-07-2018 Ամուլսարի ծրագրի իրականացումը սպառնում է նաև Սևանա լճին՝ ծանր մետաղներով, ռադիոակտիվ և վտանգավոր այլ նյութերով…02-07-2018 Ահա ձեզ անհերքելի փաստ, պարոն Փաշինյան. բուն հանքի տարածքում թթվային դրենաժի անկառավարելի լինելը թաքցվել է փորձաքննությունից (տեսանյութ և ֆոտոշարք)02-07-2018 Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա. ՀՀ վարչապետ02-07-2018 Բրոնոզյանի խորհրդատուների հայտարարությունն Ամուլսար այցից հետո30-06-2018 Հայաստանի պետական անվտանգությունը խաթարվելու է Ամուլսարում անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերի հետևանքով12-06-2018 ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը չընդունեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` հանքերի վերաբերյալ առաջարկությունները11-06-2018 «Փնտրվում» է Lydian International-ի գլխավոր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը․ ՀԲՃ25-05-2018 Մի անհանգստացեք, պարոն վարչապետ, Լիդիան Արմենիա»-ն չի՛ կարող դիմել որևէ միջազգային դատարան23-05-2018 Երկնքից էլ Աստված իջնի` այս հանքը չի բացվելու (տեսանյութեր)13-05-2018 Լիդիանը կոլապսի առջև է․ Հայկական բնապահպանական ճակատ06-04-2018 Հայ պառլամենտական ների միջազգային ասոցիացիայի և «Հայաստանի կանաչների միության» անդամների համատեղ քննարկումը՝ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ30-03-2018 ՀՀ բնապահպա նության նախարար Արծվիկ Մինասյանը մե՞ր ընկերն է, թե «արջի» (տեսանյութ)30-03-2018 Խորհրդի անդամ և հրավիրված հասարակական կազմակերպությունները քննարկել են Ամուլսարի շահագործման ծրագիրը28-03-2018 Ոչնչացվող Հայաստան (ֆոտոշարք)21-03-2018 Ամուլսարը, լրատվամիջոցները և Լիդիանը. ՀԲՃ16-03-2018 Ամուլսարում ջրերի սպասվող աղտոտման մասին Լիդիանի սխալ և անհիմն պնդումներին ի պատասխան․ ՀԲՃ14-03-2018 «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը (տեսագրություն) 13-03-2018 Հանրային խորհրդում հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել06-03-2018 Բաց նամակ Արծվիկ Մինասյանին15-02-2018 Եվրոպական բանկը հրաժարվում է Ամուլսարում իր պատասխանատվությունից․ ՀԲՃ 16-01-2018 Ամուլսարի շահագործմամբ առհավետ կորցնելու ենք այդ մակերեսի երկրաբանական կառուցվածքը՝ բուսական-կենդանական աշխարհը, գետերն ու սառնորակ աղբյուրները (տեսանյութ)15-01-2018 Ամուլսարի հանքի շահագործումից այսուհետ սպառնալիքները ավելի մեծ են լինելու.Նոր՝ թվեր (տեսագրություն) 08-01-2018 Փորձագետների հանդիպումը չի կայանալու, թեև «Լիդիանը» ընդունել էր հրավերը28-12-2017 Անկախ փորձագետները մերժում են Լիդիանի ներկայացուցիչների հետ հանդիպելու ՀՀ բնապահպանության նախարարի հրավերը14-12-2017 ՀԲՃ. ՀՀ ԲՆ հերթական «հանճարեղ» պատասխանը Ամուլսարի վերաբերյալ հարցմանը04-11-2017 «Լիդիանը» հերքում է, թե Ամուլսարը սպառնում է ողջ Հայաստանին25-10-2017 Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունեցող Ամուլսարի ոսկու ծրագրի առնչությամբ01-10-2017 Հայաստանի ջրային սիրտը շարունակում է վտանգված մնալ․ Հարութ Բրոնոզյան04-08-2017 Չփնտրել անփնտրելին. Վարչապետը պատգամավորին չներկայացրեց Ամուլսարի մասին խոստացված նյութերը28-07-2017 Տարեկան 200 000 տոննա ամոնալ է պայթեցվելու Հայաստանի հազվագյուտ մաքուր մնացած վայրերից մեկում, Ջերմուկ առողջարանային քաղաքի քթի տակ (ֆոտոշարք)26-07-2017 Ըստ միջազգային հեղինակավոր փորձագետների՝ Ամուլսարի ոսկու ծրագիրը չի կարելի սկսել։ Ինչեր է թաքցրել Լիդիանը, և ինչից է «անտեղյակ» ՀՀ կառավարությունը21-07-2017 Հայաստանի ազգային անվտանգությունը` սպառնալիքի տակ. Ամուլսարում առաջացող ծծմբական թթուն լինելու է խիստ թունավոր. SOS, SOS, SOS…12-07-2017 Լիդիանի նման անփորձ ընկերություն մը ի՞նչ գործ ունի Ամուլսարում. Հարութ Բրոնոզյան06-07-2017 Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …04-07-2017 Էկոլոգիական եղեռն- 128-06-2017 Ինչպես կործանել Հայաստանը28-06-2017 Ամուլսարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը ցույց տվեց, որ նա չի տարբերվում իր նախորդներից. բնապահպաններ (տեսանյութ)28-06-2017 Վարչապետը Ամուլսարի առնչությամբ փորձեց փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ. (տեսագրություն)24-06-2017 Մարդասիրական «Ավրորան» և հակամարդկային «Ամուլսարի ոսկու ծրագիրը»22-06-2017 Սփյուռքը եւս անհանգստացած է Ամուլսարի հանքի շահագործման իրական հետեւանքներից (տեսագրություն)18-06-2017 «Ավրորան» ու Ամուլսարում հանքը համատեղելի՞ են․ բաց նամակ Ռուբեն Վարդանյանին և Նուբար Աֆեյանին 15-06-2017 Բնապահպա նությա՞ն, թե բնավերման նախարարություն…14-06-2017 Հասկանո՞ւմ եք, թե ինչ կկատարվի այն թունելի փլուզումից հետո, որով տեղափոխվող ջուրը պետք է հասցվի Սևանա լիճ14-06-2017 Հեռուստակամուրջ․ «Ամուլսարի ոսկու ծրագիրը և հանքարդյունահանումը` սպառնալիք Հայաստանի գոյությանը» թեմայով 13-06-2017 Խելագարվե՞լ եք, այս ի՞նչ եք անում…13-06-2017 Ամուլսարի հանքի շահագործումը անթույլատրելի է․ Լեւոն Գալստյան07-06-2017 Վարչապետին չի՞ հետաքրքրում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը, թե՞ Ամուլսարի ծրագրի ետևում կանգնածները նրանից ավելի զորեղ են31-05-2017 «Ջերմուկ» հազվագյուտ հանքային ջուրը` կորստյան վտանգի տակ28-05-2017 Հեռուստակամուրջ - քննարկում Ամուլսարի եւ Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ24-05-2017 Կուրացնող ոսկին և մոտ ապագայում Սևանա լճի ու մեր թունավորման վտանգը (ֆոտոշարք)05-04-2017 Ամուլսարի նախագծի տեխնիկական բացերն ու խնդիրները28-02-2017 Վտանգի տակ են տարածաշրջանի ռազմավարական քաղցրահամ և հանքային ջրերի պաշարները.ՀԲՃ20-02-2017 Միջազգային բանկերի (IFC, EBRD) գերագնահատված չափանիշների հետքերով․ ՀԲՃ30-12-2016 ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան10-08-2012 Ամուլսարի ծրագիրը այս փուլում11-07-2012 Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի լիցենզավորումն առավել թափանցիկ կդառնա18-06-2012 Շփոթմունք՝ Ամուլսարի խնդրի շուրջ16-06-2012 «ԷկոԼուր»-ի բաց նամակը «Գեոթիմ» ՓԲԸ-ին12-06-2012 «Ջերմուկ» քաղաքն ունի ընտրության երկու ուղի` կամ տուրիզմի, կամ հանքարդյունաբերության կենտրոն07-06-2012 «Գեոթիմ» ՓԲԸ-ն կոչ է անում «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությանը չներխուժել Ընկերության տարածք 01-06-2012 Քննարկեցին Ամուլսարի հանքավայրի շահագործման ռիսկերը17-05-2012 Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ 08-05-2012 Գեոթիմը հիմնեց Գնդեվազի ծառուղին 03-05-2012 «Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում է ՀՀ նախագահին ամայանալու վտանգից փրկել Ջերմուկ քաղաքը13-03-2012 Գեոթիմը չի մասնակցում «քննարկմանը»22-02-2012 Ամուլսարի հանքավայրի «անթույլատրելի» շահագործման մասին ՀԱԿ-ի հայտարարությունը չունի որեւէ հիմնավորում. «Գեոթիմ» ՓԲԸ21-02-2012 Վտանգի տակ է դրված ազգի գենոֆոնդը12-01-2012 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումն Ջերմուկի տարածաշրջանում անթույլատրելի է05-08-2011 ՎԶԵԲ-ը եւ ՄՖԿ-ն ներդրումներ են կատարում բրիտանական «Լայդիան Ինթերնեյշնլ»-ի Ամուլսարի ոսկու նախագծում 11-07-2011 Ամուլսարում ոսկու երկրաբանա-հետախուզական աշխատանքները լավ արդյունքներ են տվել02-02-2011 Հայաստանում եւս մեկ ոսկու հանքավայր կշահագործվի բաց եղանակով