Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է վերջինիս դստեր նախկին ամուսինըշՔԿ


Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է վերջինիս դստեր նախկին ամուսինըշՔԿ

  • 01-06-2017 13:13:42   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 34-ամյա տղամարդը՝ Երևանի 59-ամյա բնակչին դանակահարելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. մայիսի 31-ին Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով հարվածել են Երևան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդու կրծքավանդակի ձախ հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
 
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տուժողի դստեր նախկին ամուսինն է՝ ծնված 1983թ.։
 
Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսօր առերևույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել:
 
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք