Որքա՞ն գումար է ծախսել «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը դստերը մանդատով ապահովելու համար


Որքա՞ն գումար է ծախսել «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը դստերը մանդատով ապահովելու համար

  • 01-06-2017 16:28:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իրավունք»-ն այսօր Ծառուկյան դաշինքի նորընտիր պատգամավոր Նորա Առուստամյանից հետաքրքրվեց` հաստատո՞ւմ, թե՞ հերքում է այն տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկեր,  «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավար Սեդրակ Առուստամյանը կես միլիոն դոլար է ծախսել  դստերը մանդատով ապահովելու համար: Թե կուսակցության, թե պատգամավորների ծախսած գումարների մասին ամբողջ  տեղեկատվությունը մամուլն ունի: «Հեքիաթից դուրս եկած, ինքնածին թվերի մասին եկեք չխոսենք»,- ասաց պատգամավորը:
 
Մյուս  հարցին` նրա ԱԺ գալով արդյոք չի նշանակում, որ ընտրողների ամենաշատ քվեն ստացած  պատգամավորները չեն ներկայացնում նրանց շահերն ԱԺ-ում, Նորա Առուստամյանի խոսքով` ԿԸՀ-ի կայքը բաց է բոլորի համար, որտեղ բոլորը կարող են տեսնել, թե ինչքան ձայն է հավաքել  ինքը: «Ինքնաբացարկի դիմումների, Ծառուկյան դաշինքի ղեկավարի ու խմբակցության որոշման հիման վրա ստացել  եմ ինձ հասանելիք մանդատը»,- ասաց Ծառուկյան դաշինքի պատգամավորը: 
 
Հիշեցրինք` նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը Նորա Առուստամյանի պես  իր թեկնածությունն էր առաջադրել Արագածոտնի մարզում,  ըստ տեղեկությունների,  ինքնակամ վայր չի դրել իր մանդատը: Նորա Առուստամյանը հորդորեց իրեն չվերաբերող հարցեր չտալ: 
 
Տեղեկացնենք, որ գործարարներ Խաչիկ Մանուկյանի, Հարություն Ղարագյոզյանի եւ Արտյոմ Ծառուկյանի մանդատը վայր դնելուց հետո Նորա Առուստամյանը,  Գեւորգ Պետրոսյանը եւ Հակոբ Նազարյանը հայտնվեցին ԱԺ-ում: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play