Արցախի ՊՆ-ն հերքում է արցախյան բանակին պատկանող հրամանատարական դիտակետի և տեսադիտարկման համակարգի ոչնչացման լուրը


Արցախի ՊՆ-ն հերքում է արցախյան բանակին պատկանող հրամանատարական դիտակետի և տեսադիտարկման համակարգի ոչնչացման լուրը

  • 01-06-2017 13:54:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:
 
Հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն ընդունեք որպես տվյալ երկրի ռազմաքաղաքական քարոզիչների վառ երևակայության հերթական արգասիք:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից պայտնում են՝ առաջնագծում շարունակվում է պահպանվել հարաբերական հանգիստ իրադրություն:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play