Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիս համայնքը


Ադրբեջանական զինուժը գնդակոծել է սահմանամերձ Բաղանիս համայնքը

  • 01-06-2017 17:18:59   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանական զինուժը մայիսի 31-ի գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը:
 
Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը նշել է, որ հակառակորդի գնդակոծության հետևանքով գյուղում երկու տուն է վնասվել, այլ վնասներ չկան:
 
«Տներից մեկի տանիքն է վնասվել, մյուսի՝ ջրհորդանը: Այլ վնասներ չկան»,- ասաց Սահակյանը:
 
Բաղանիս համայնքի ղեկավարը նաև ընդգծեց, որ իրավիճակն այս պահին հանգիստ է, հայկական բանակը վերահսկում է իրավիճակը:
 
Այսօր Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներից մեկ էլ ահազանգել էր որ, որ երեկ ադրբեջանական կողմը արկակոծել է գյուղը: Առնվազն երկու արկ ընկել է գյուղի տարածքում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը