Մեկնարկել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը


Մեկնարկել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը

  • 01-06-2017 17:48:54   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մեկնարկել Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը:
Այս տարի համաժողովին մասնակցում են 12 հազար մասնակիցներ, ներառյալ արտասահմանյան երկրների նախարարներ և ընկերությունների ղեկավարներ: Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:
ՊՄՏՀ-ի հիմնական միջոցառումները կկայանան հունիսի 1-ից  3-ը:
Հունիսի 1-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Եվրոպական և Եվրասիական ինտեգրում թեմայով քննարկմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը իր ելույթում նշել է, որ Հայաստանը դիտարկում է Եվրոպական և Եվրասիական ինտեգրման գործընթացները որպես փոխլրացնող և ձգտում է դրանց հաջող համադրման միջոցով ձևավորել ձևաչափեր, որոնք կիրառելի կլինեն ավելի լայն մաշտաբով՝ ամբողջ Եվրասիական տարածքում:
Հունիսի 2-ին նախատեսված է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումները և նոր հնարավորությունները»  թեմայով շնորհանդեսը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն