«Օրրանը» հունիսմեկյան անմոռանալի տոն պարգևեց սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին (տեսանյութ և ֆոտոշարք)


«Օրրանը» հունիսմեկյան անմոռանալի տոն պարգևեց սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 02-06-2017 15:42:09   | Հայաստան  |  Բարեգործություն



 
10-ամյա Շիրակն «Օրրան» բարեգործական կենտրոնի սաներից է, ով ոչ միայն դիմավորում է կենտրոն այցելած հյուրերին, այլև խստորեն հսկում է ներսում գտնվող փոքրիկների մուտքն ու ելքը:  Հունիսի 1-ի մասին քաջատեղյակ է, ավելին` բոլոր մանուկներին մաղթում է անհոգ մանկություն: 
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա մասին փոքրիկ օրրանցիները լավ գիտեն:
Արդեն 17 տարի է, ինչ այս տոնն առանձնակի ջերմությամբ է նշվում այստեղ: Հերթական հունիսմեկյան տոնակատարությանը ներկա են ոչ միայն «Օրրանի» փոքրիկ և տարեց շահառուները, այլև մշտական աջակիցները, հին ու նոր բարեկամները, որոնց թվում են սիրված և ճանաչված դերասաններ, երգիչ-երգչուհիներ, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև սփյուռքից ժամանակ հյուրեր: 
Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների տոնն անմոռանալի դարձնելու համար կենտրոնի բակում անվանդական հյուրասիրություն է կազմակերպել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, իսկ ներկաների ծարավը հագեցնելու պատասխանատվությունը ստանձնել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը:
Տոնական հյուրասիրությունից անմասն չի մնացել նաև «Օրրանի» մշտական աջակից «Թամարա» ընկերությունը, իսկ ահա «Օրրանի» նոր բարեկամը` «Բարի Սամարացի» ընկերությունը, երեխաների համար պատրաստել է իր արտադրության նրբերշիկներից համբուրգերներ, նվեր-տոպրակներ, նաև հրավիրել է փոքրիկների կողմից սիրված մուլտ հերոսների: 
16 տարեկանում «Օրրան» այցելած Արթուրն այսօր կենտրոն է եկել արդեն իր կնոջ և վեց ամսական որդու հետ: Ի պատիվ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի` Արթուրն իր որդուն ևս անվանել է Րաֆֆի, այդ կերպ պահպանելով ու վերահաստատելով այն ջերմ ու բարեկամական կապն «Օրրանի» հետ, որը սկիզբ էր առել կենտրոնի ստեղծման առաջին օրվանից: 
«Օրրանի» առաջին սաները հիշում է, որ չնայած այն ժամանակ կենտրոնը շատ փոքր տարածք էր զբաղեցնում, բայց դա չէր խանգարում, որպեսզի կենտրոնում անսահման սեր ու ջերմություն ստանար յուրաքանչյուր շահառու: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Լուսանկարները` «Նոյյան Տապանի» 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play