Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ

  • 02-06-2017 16:32:09   | Հայաստան  |  Իրավունք

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ: ՔԿ լրատվական ծառայության հաղորդմամբ` 2017 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ։
 
Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մ.Խաչատրյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք