Կորած քաղաքացու դին հայտնաբերել են Ողջի գետում


Կորած քաղաքացու դին հայտնաբերել են Ողջի գետում

  • 02-06-2017 18:03:04   | Սյունիքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 2-ին, ժամը 10:54-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում քաղաքացի է կորել, ենթադրվում է, որ ընկել է Ողջի գետի վրայով անցնող հետիոտնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Հետադարձ կապով ճշտվել է, որ քաղաքացին ս. թ. հունիսի 1-ին ժամը 16:30-ի սահմաններում դուրս է եկել աշխատանքից և այլևս տուն չի վերադարձել:
 
Փրկարարները «Քաջարան» հյուրանոցի մոտակայքում՝ Ողջի գետում (ենթադրվող ընկած վայրից մոտ 500 մ հեռու), հայտնաբերել են Խանջյան փողոցի թիվ 4/15 հասցեի բնակիչ՝  1968 թ. ծնված Կ. Ն.-ի դին:
 
Փրկարարները քաղաքապետարանի կողմից տրամադրված հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս են բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play