«Փրես Թի Վի»-ի հեռուստաընկերության հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության դեմ Վաշինգտոնում, Սեթլում, Լոս Անջելեսում, Չիկագոյում և այլուր երեկ բողոքի ցույցեր են անցկացվել:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության առաջին օրերից սկսած, գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում նրա և երկրի կառավարության որդեգրած քաղաքականության դեմ:
Ցուցարարները շաբաթ օրը դատապարտել են փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ Թրամփի որոշումը: Նրանք ԱՄՆ-ի նախագահին ստախոս են անվանել նաև ու պահանջել հետաքննություն անցկացնել Ռուսաստանի հետ նրա ընտրական շտաբի կապի մասին տարածված հայտարարությունների առնչությամբ: