Մարդատար միկրոավտոբուսի լիցքավորման ժամանակ գազալցակայանում պայթյուն է եղել.ԱԻՆ


Մարդատար միկրոավտոբուսի լիցքավորման ժամանակ գազալցակայանում պայթյուն է եղել.ԱԻՆ

  • 05-06-2017 13:22:24   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 4-ին, ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 5 հասցեում` «Ստեփանյաններ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «ԳԱԶել» մակնիշի 35 ST 762 պետհամարանիշով մարդատար միկրոավտոբուսի (վարորդ՝ 1980 թ. ծնված Մ. Հ.) գազաբալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:
 
Ամբողջովին վնասվել է միկրոավտոբուսը և գազալցակայանի սպասասրահի ապակին` մոտ 4 քմ:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն