ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Բելառուսի Հանրապետություն


ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Բելառուսի Հանրապետություն

  • 05-06-2017 14:29:20   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ՝ մասնակցելու «Բելագրո-2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, որին կմասնակցեն շուրջ 20 երկրների կազմակերպություններ:
 
Ցուցահանդեսին ներկայացված կլինեն գյուղատնտեսական մեքենաշինության, անասնաբուծության, ձկնաբուծության, բուսաբուծության, ագրարային գիտության առաջատար նվաճումներն արտացոլող նմուշներ:
 
Այցի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կհանդիպի Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի  նախարար Լեոնիդ Զայացի հետ, կքննարկվեն գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կնախանշվեն հետագա փոխշահավետ համագործակցության կոնկրետ ուղղություններ:
 
Նախատեսվում են նաև հանդիպումներ բելառուսական շահագրգիռ կազմակերպությունների հետ:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play