ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովին


ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովին

  • 05-06-2017 18:06:49   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովի հետ: 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հարցերը, արտակարգ իրավիճակների, աղետների կանխարգելմանն ու չեզոքացմանն ուղղված հիմնախնդիրները: 
Կողմերը նշեցին, որ արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության նվաճումներից էր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման  կենտրոնի ստեղծումը, որը միակն է տարածաշրջանում և մասշտաբային աղետների դեպքում կարող է օգնություն ցուցաբերել տարածաշրջանային մակարդակով: 
 
Ներկայումս ընթացքի մեջ է Կենտրոնի գործարկման 2-րդ փուլը, այն է՝ Կենտրոնի հագեցումը ժամանակակից փրկարարական տեխնիկայով, որն անհրաժեշտ է Կենտրոնի անխափան գործունեության ապահովման համար (մոտոպոմպեր, ունիվերսալ, բազմաֆունկցիոնալ, հիդրավլիկ փրկարարական գործիքների հավաքածուներ, տարբեր հզորությամբ հոսանքի գեներատորներ, որոնք նախատեսված են վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար): Նախատեսվում է տեխնիկապես հագեցնել նաև Կենտրոնի Իրավիճակային դահլիճը, բացի այդ՝ տեղում պարբերաբար դասընթացներ և վերապատրաստումներ են անցկացնում ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի (“Центроспас”) մասնագետները: 
Կողմերը պայմանավորվածություն ձեռքբերեցին հաստատել Կենտրոնի 2017-2018թթ.-ների համար նախատեսված գործողությունների պլանը, որը կապահովի Կենտրոնի զարգացումն ու ֆունկցիոնալ անխափանությունը:  
Կողմերը գոհունակությամբ, ընդգծեցին որ ՌԴ և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցությունը բազմավեկտոր է: Նախարար Պուչկովը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ-ին 2010թ-ին Ռուսաստանի տարածքում բռնկված անտառային հրդեհների մարման գործընթացում ակտիվ օժանդակության համար: 
ՌԴ ԱԻ նախարարը նաև շնորհակալություն հայտնեց 2016 թ. սեպտեմբերին Երևանում ԱԻ համակարգող խորհրդի 9-րդ նիստը կազմակերպելու, ինչպես նաև անցյալ տարվա նոյեմբերին ԱՊՀ շրջանակում ԱԻ միջգերատեսչական խորհրդի 29-րդ նիստին հայ գործընկերների ակտիվ մասնակցության համար: 
Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նշեց, որ երկու երկրների միջր համագործակցությունը լինելու է շարունակական և ընդլայնվելու է՝ ներառելով բազմաթիվ վեկտորներ: 
Հանդիպման ավարտին ՌԴ ԱԻ նախարարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմի գործընկերներին 2017թ-ին կայանալիք Անվտանգության բարձրագույն տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն