2017 թվականի ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է ազատ խոսքի ոտնահարման 102 դեպք


2017 թվականի ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է ազատ խոսքի ոտնահարման 102 դեպք

  • 06-06-2017 18:10:07   | Ուկրաինա  |  Իրավունք

 
Ուկրաինայում 2017 թվականի հինգ ամիսների ընթացքում արձանագրվել է խոսքի ազատության ոտնահարման 102 դեպք: korrespondent-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Զանգվածային լրատվության ինստիտուտը: 
Աղբյուրի տեղեկացմամբ` խոսքի ազատության ամենաշատ խախտումները տեղի են ունեցել Կիևում և Կիև մարզում (24), Պոլտավյան և Նիկոլաևյան մարզերում (8), իսկ Խաբարովյան մարզում` նման չորս դեպք: 
Խախտումների մեծ մասը վերաբերում է «օրենքով ամրագրված լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու» կատեգորիային, այդպիսի 32 դեպք է արձանագրվել: 
Նշվում է, որ ութ դեպքերում վնաս է հասցվել լրագրողների գույքին, իսկ նրանց նկատմամբ ֆիզիկական ագրեսիա դրսևորելու դեպքերը երեք անգամով նվազել է` հասնելով 6-ի: 
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ լրագրողների իրավունքները 58 դեպքերում խախտել են մասնավոր անձիք, 14 դեպքերում` տեղական իշխանությունները, 7 դեպքերում` իրավապահ մարմիններն ուժայինների հետ միասին, իսկ 5 դեպքերում` դատական իշխանությունները: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք