Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)


Շղթայական ավտովթար Մյասնիկյան պողոտայում (տեսանյութ)

  • 07-06-2017 14:21:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը




Այսօր՝ հունիսի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Mercedes մակնիշի 17 QG 007 համարանիշի, Mercedes մակնիշի 34 NN 132 համարանիշի, Toyota Camry մակնիշի 33 NN 337 համարանիշի, Mercedes E320 320 մակնիշի 63 TT 444 համարանիշի և Mitsubishi մակնիշի 08 ԼՕ 472 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել է «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը