Հրանտ Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքերը


Հրանտ Մելքումյանը զիջել է առաջատարի դիրքերը

  • 07-06-2017 17:23:44   | Բելոռուս  |  Սպորտ

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության յոթերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը միջազգային վարպետ Արման Միքայելյանինն է (5,5 միավոր, 13-րդ տեղ):
 
Մինչ այդ առաջատարների շարքում գտնվող Հրատ Մելքումյանը պարտություն կրեց եւ 5 միավորով նահանջեց 18-րդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաեւ Արման Փաշիկյանը (34-րդ տեղ), Վահե Բաղդասարյանը (43), Սերգեյ Մովսիսյանը (46):
 
Առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան:
 
Մինսկում ընթացող Եվրոպայի առաջնության յոթերորդ տուրին ներկա է եղել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
 
 
 
Լուսանկարը` մրցաշարի պաշտոնական կայքի
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play