Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին

  • 07-06-2017 18:55:13   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով անմեղ զոհերի և վիրավորների կապակցությամբ: 
 
Ամենայն Հայոց Հայրապետը, դատապարտելով ահաբեկչական գործողությունները, Հայ Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից զորակցություն է հայտնել Իրանի բարեկամ ժողովրդին` Բարձրյալի մխիթարությունը հայցելով զոհվածների ընտանիքներին:
Նորին Սրբությունը Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին ուժ և կորով է ցանկացել` ստեղծված դժվարին կացության հաղթահարման և Իրանի խաղաղասեր ժողովրդի կյանքը խաթարող նման ոճրագործությունների կանխարգելման գործում: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play