Իգնատի Առաքելյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարի հետ


Իգնատի Առաքելյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարի հետ

  • 07-06-2017 19:24:36   | Բելոռուս  |  Մամլո հաղորդագրություն

Եռօրյա աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Միխայիլ Ամելյանովիչի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է անտառային տնտեսության կառավարմանը վերաբերող հարցեր: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ  ոլորտը Հայաստանի համար ունի ռազամավարական նշանակություն, իսկ Բելառուսը մեծ փորձ ունի այդ ոլորտում: Պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ:
 
Հանդիպման ավարտից հետո Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարն այցելել է   Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարարության Անտառային սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կենտրոն, տեղում ծանոթացել հաստատության աշխատանքներին: Իգնատի Առաքելյանն այցելել է նաև Բելառուսի Հնարապետության անտառային տնտեսության նախարարության անտառային տնտեսության կառավարման ունիտար «Բելգոսլես» ձեռնարկություն, ծանոթացել ձեռնարկության գործունեությանը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այնուհետև ուղևորվել է ագրոհամալիր՝ տեղում ծանոթանալու կենտրոնի հնարվարություններին:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մասնակցել է նաև «Բելագրո 2017» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին, շրջել է տաղավարներով, զրուցել է ոլորտի մասնագետների հետ:
                         
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play