Արմավիրում ներկայացվել են ԵՄ երկրներ արտահանման գործիքները


Արմավիրում ներկայացվել են ԵՄ երկրներ արտահանման գործիքները

  • 07-06-2017 19:34:41   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Արմավիրի  մարզի Արմավիր քաղաքում տեղի ունեցավ իրազեկման միջոցառում: Բանախոսները ներկայացրեցին ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները:  Միջոցառմանը մասնակցեցին միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի աշխատակիցները և այլ կառույցների ներկայացուցիչները: 
 
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵԶ) հնարավորությունները: Նա գործարարներին, ինչպես նաև աջակցող կազմակերպություններին ներկայացրեց միջազգային համագործակցության օրինակներ և տեղեկացրեց ՁԵՑ գործիքներից օգտվելու քայլերի մասին: 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց ԵՄ արտահանման աջակցության կենտրոնի (Export Hel Desk) գործունեությունը և դեպի ԵՄ երկրներ արտահանման փուլերը: Գերմանական տնտեսական միավորման ներկայացուցիչ Մարիամ Մաժինյանը խոսեց  դեպի Գերմանիա արտահանման, այդ գործընթացի պրակտիկ գործիքների, Գերմանիայից սարքավորումների ձեռքբերման, տոնավաճառներին մասնակցության, Գերմանիայի ավագ փորձագետների ծառայությունների մանրամասները, գործունեության ոլորտները:
ՀԳԱԱ ներկայացուցիչ Անահիտ Խաչիկյանը պատմեց ԵՄ Հետազոտությունների և նորարարության շրջանակային՝ «Հորիզոն 2020» ծրագրի մասին:   
Ապահովագրության գործակալությունից Գրիգոր Գասպարյանն էլ ներկայացրեց գործակալության գործունեությունը և համագործակցության ուղիները:
Հանդիպումը եզրափակվեց գործարարներին հուզող թեմաների առնչությամբ հարցուպատասխանով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play