Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միանում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրին


Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը միանում է ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրին

  • 08-06-2017 12:13:34   | Վրաստան  |  Մշակույթ

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում ելույթ կունենա Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը /գեղարվեստական ղեկավար՝  Արմեն Բայանդուրյան/:
 
Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական հայկական թատրոնն իր խաղացանկային՝  Սանդլաժի «Օրը՝ անձրևոտ...» /բեմադրությունը՝ Ա. Բայանդուրյանի/ ներկայացումով հունիսի 18-ին հանդես կգա Սպիտակի մշակույթի տանը, հունիսի 19-ին՝  Հաղարծնի մշակույթի տանը, հունիսի 20-ին՝  Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 21-ին՝  Ստեփանավանի Ա. Մարգարյանի անվան մշակույթի տանը, հունիսի 22-ին՝  Իջևանի մշակույթի տանը, հունիսի 23-ին՝ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հունիսի 24-ին՝  Ալավերդու մշակույթի տանը:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:
Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play