Երեխաները մարդկային դեմքերը տարբերակում են դեռ չծնված ժամանակ


Երեխաները մարդկային դեմքերը տարբերակում են դեռ չծնված ժամանակ

  • 09-06-2017 11:31:32   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Երեխաներն ընդունակ են տարբերել մարդկանց դեմքերն անգամ դեռ չծնված ժամանակ: Նման բացահայտում կատարել են Լանկաստերի գիտնականները: 
Վերջիններս աշխատել են 39 պտուղների հետ: Նրանք գնահատել են արգանդի պատերին ինֆրակարմիր լույսերի երեք կետերից առաջացած սխեմատիկ պատկերները, որոնք մարդու դեմքեր են հիշեցրել` նորմալ և շուռ տված դիրքերով: Լույսերի միջոցով սխեմատիկ նախագիծը տեղափոխվել է պտղի տեսողական դաշտ, իսկ գիտնականները 4D ուլտրաձայնային հետազոտության միջոցով հետևել են նրա արձագանքներին:  
Պարզվել է, որ դեռ չծնված երեխաները սկսել են ավելի հաճախ շարժել գլուխը, որպեսզի կարողնան ավելի լավ տեսնել նորմալ դիրքով երևացող դեմքերը, քան շուռ եկածները: 
Ավելի վաղ արդեն հայտնի էր, որ նորածինները նախընտրում են նայել այն օբյեկտներին, որոնք նման են մարդկային դեմքերին, սակայն դեռ չծնվածների մոտ նման ընդունակությունը հայտնաբերվել է առաջին անգամ: Ստացված տվյալները խոսում են այն մասին, որ նորածինների մոտ դեմքերի նկատմամբ հետաքրքրությունն առաջանում է դեռ արգանդում եղած ժամանակ: Ծնվելուց հետո նրանք այլևս կարիք չեն զգում սովորել տարբերակել դեմքերը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play