Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին (Տեսանյութ)


Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին (Տեսանյութ)

  • 09-06-2017 17:14:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Երևանում այսօր մեկնարկեց 10-րդ հոբելյանական «ԴիջիԹեք» գործարար համաժողովը: Միջոցառման մեկնարկին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընթերցեց վարչապետ Կարեն 
Կարապետյանի ողջույնի խոսքը:
 
«Չափազանց մեծ է «ԴիջիԹեք» գործարար համաժողովի դերը, որը 2008-ից ի վեր հիանալի հարթակ է ՏՏ ընկերությունների համար՝ մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս տարի ևս ակնկալվում է այստեղ գտնել «Խելացի 
լուծումներ՝ խելացի բիզնեսի համար»»,- ասված էր ողջույնի խոսքում:
Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին Վարչապետը կարևորել է նաև ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում: «Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար՝ երկրի տեխնոլոգիական ապրանքանիշի առաջխաղացման և աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա դիրքավորելու առումով»,- նշել է վարչապետը:
 
Ողջունելով հյուրերին ու համաժողովի մասնակիցներին՝ նախարար Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ արդյունավետ քննարկումներ կանցկացվեն օրակարգային բոլոր թեմաների շուրջ:
 
Համաժողովին մասնակցում էր նաև օրերս Հայաստան ժամանած Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահ Իվոն Չիուն, ով ևս հանդես եկավ ողջույնի խոսքով:
 
Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին «Խելացի լուծումներ՝ խելացի բիզնեսի համար». «ԴիջիԹեքի» այս տարվա խորագիրն է, որը ենթադրում է երկօրյա շփումներ B2B ֆորմատով` ՏՀՏ և 
տնտեսության մյուս ոլորտների ընկերությունների միջև:
 
Հիմնական ուղղությունը Երևանում ՏՏ համաշխարհային համաժողով 2019-ի (WCIT) քննարկումն էր: Հայտարարվեց wcit2019.org կայքի գործարկումը, ցուցադրվեց «WCIT 2019»-ի հոլովակը: Մասնակիցներին ներկայացվեց նաև համաժողովում 
Հայաստանի բրենդի հայեցակարգը, որի հիմնական ուղերձը հետևյալն է. աշխարհում չկան կենտրոններ ու ծայրամասեր, կարևորն այն է, թե որ դիտանկյունից ես նայում: Այդ համատեքստում որպես համաժողովի խորագիր ընտրվել է 
«Վերաիմաստավորել կենտրոնը» (Rethinking the center) կարգախոսը:
 
Նախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին Համաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` ընդգրկելով մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ «ՏՏ ներդրումային համակարգ», «Վերականգնվող էներգիա և բնապահպանություն», «Տեղեկատվական անվտանգություն. մարտահրավերներ և լուծումներ», «Պետական գնումներ. խնդիրներ և լուծումներ», «Մարդկային ռեսուրսներ. ընդհանուր համակարգի հնարավորություններ», «ՏՏ և 
զբոսաշրջություն»:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն