Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանից ոչ հեռու նախապատրաստվող ահաբեկչությունների մասին


Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանից ոչ հեռու նախապատրաստվող ահաբեկչությունների մասին

  • 10-06-2017 00:22:29   | Ռուսաստան  |  Քաղաքական

 
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի հարավային շրջանների ապակայունացման ծրագրեր է նախապատրաստում, իսկ Պետերբուրգում ահաբեկչության հետաքննությունը հաստատել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրներում խմբավորման բջիջների առկայությունը։ «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ՌԴ նախագահը այս մասին հայտարարել է Աստանայում, ՇՀԿ առաջնորդների նիստում:
«ՇՀԿ երկրներում ստեղծվել և գործում են իլիպականների ընդհատակյա խմբավորումներ։ Դա ցույց տվեց մեզ մոտ՝ Ռուսաստանում, Պետերբուրգում ահաբեկչության հետաքննությունը։ Ըստ առկա տվյալների, ԻԼԻՊ-ը Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի հարավային շրջանների ապակայունացման նոր ծրագրեր է պատրաստում»,-ասել է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը ասել է նաև՝ «Անհրաժեշտ է ամրապնդել կազմակերպության (ՇՀԿ.- խմբ.) հատուկ ծառայությունների համակարգումը, այդ թվում նաև՝ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի շրջանակում»։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական