Թուրքիայի զինուժը հայտնվելու է Նախիջևանում


Թուրքիայի զինուժը հայտնվելու է Նախիջևանում

  • 10-06-2017 10:22:21   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Նախիջևանում ռազմաբազա ստեղծելու Թուրքիայի մտադրության համապատկերին օրերս թուրքական որոշ ԶԼՄ-ներ հղում կատարելով Թուրքիայի զինված ուժերի պաշտոնական հայտարարությանը, տեղեկություններ են հրապարակել առաջիկայում Նախիջևանում Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:
Հրապարակված տեղեկությունների համաձայն, զորավարժությունների նպատակը երկու երկրների զինված ցամաքային ուժերի միջև փորձի փոխանակումն է:
Զորավարժությունները նախատեսվում է անցկացնել հունիսի 12-15-ը ժամանակահատվածում: Հայտնի է դարձել նաև, որ նշված զորավարժություններին Թուրքիայից մասնակցելու է մեկ հետևակային գումարտակ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play