Սաուդյան Արաբիան ցանկանում է պատերազմը տեղափոխել Իրանի սահմաններից ներս


Սաուդյան Արաբիան ցանկանում է պատերազմը տեղափոխել Իրանի սահմաններից ներս

  • 10-06-2017 11:56:59   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և գլխավոր քարտուղարին հղած բողոքի նոտաներում  գրել է. «Սաուդյան Արաբիայի անպատասխանատու, հրահրիչ ու թշնամական քաղաքականությունը բացահայտ կերպով հակասում է ՄԱԿ-ի նպատակներին ու հռչակագրին»: Այս մասին տեղեկացրել է ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը:
Հիշյալ գործակալության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը բողոքի նոտաներում նշել է, որ չորեքշաբթի օրը Թեհրանում կատարված ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով նահատակվեց 17 և վիրավորվեցին տասնյակ անմեղ քաղաքացիներ, ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի թաքֆիրական գաղափարախոսության արտահանման ուղղությամբ Արաբիայի ջանքերի արդյունքն են:
Ղոլամալի Խոշռուն հիշեցնելով իր նախորդ նոտան, որտեղ բացատրել էր Սաուդյան Արաբիայի քայլերը, ընդգծել է. «Թեհրանի ահաբեկչական հարձակումները հաջորդեցին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի մայիսի 2-ին կատարած հայտարարությանը, որի ընթացքում մերժելով Իրանի հետ երկխոսությունը, վերջինս սպառնաց Իրանին և ընդգծեց, որ «Ռիադը ցանկանում է պատերազմը տեղափոխել Իրանի սահմաններից ներս»:
Ղոլամալի Խոշռուն դեռ մայիսի 4-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ԱԽ-ի նախագահին հղած բողոքի նոտաներում Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամմեդ Բեն Սալմանի հիշյալ թշնամական հայտարարությունը համարել Իրանի դեմ բացահայտ սպառնալիք, ինչը հակասում է ՄԱԿ-ի հռչակագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետին:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն իր այդ նամակում ընդգծել էր. «Այս սպառնալիքը հնչում է մի ռեժիմի կողմից, որը ոտնձգությունների հովանավորման և ահաբեկչական խմբերին տարածաշրջանում ու դրանից դուրս իր անհեռատես ու փառամոլական վտանգավոր նպատակների իրագործման համար օգտագործելու երկար անցյալ ունի»:
Գաղտնիք չէ, որ Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Իսրայելի և ԱՄՆ-ի խաղն է խաղում և, իբրև գործիք, ծառայում նրանց քաղաքական նպատակներին: Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խառազին օրերս մեկ այլ առիթով հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան ահաբեկչության հիմնական աջակիցն է ու Սիոնիստական ռեժիմին ծառայություն մատուցող երկիր:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական