Մենք պետք է փոխենք մեր աշխարհընկալումը․ Մանվել Սարգսյան (տեսագրություն)


Մենք պետք է փոխենք մեր աշխարհընկալումը․ Մանվել Սարգսյան (տեսագրություն)

  • 10-06-2017 15:08:06   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը նման է  հոգեբանական թակարդի: Այս մասին Երևան-Լոս Անջելես ուղիղ հեռուստակամուրջի ընթացքում «Նոյյան Տապան»-ի եթերում նշեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը: Ըստ նրա, աշխարհից հետ չմնալու համար հայերը պետք է փոխեն իրենց աշխարհահայացքը և աշխարհընկալումը, ոչ թե ամեն ինչ պայմանավորեն թուրքերով: 
«Երկար տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ 1991 թվականից, երբ հայտարարվեց Անկախ Հայաստանի մասին, մարդիկ լուրջ չվերաբերվեցին այդ ամենին»,- ասաց Մ. Սարգսյանը` ընդգծելով, որ մարդիկ ասելով` նկատի ունի իշխանություններին և հասարակությանը: 
Անդրադառնալով Հայասանում ամենից շատ բարձրաձայնվող խնդիրներին, ինչպիսիք են արդար և թափանցիկ ընտրությունների բացակայությունը, դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, սոցիալական պաշտպանության մեխանիզմների չգործելը, բազմաթիվ ոլորտների կոռումպացվածությունը, ՌԱՀՀԿ տնօրենն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակի համար մեղավոր են բոլորը։ Նրա համոզմամբ, երբևէ փորձ չի արվել վերաիմաստավորել կամ ճանաչել սեփական ինքնությունը:    
Բանախոսի կարծիքով` հանրության անտարբերության հետևանքով փոքրամասնությունն անօրինական ձևով յուրացրել է ոչ միայն հանրային սեփականությունը, այլև պետական կառավարման համակարգը, որպեսզի կարողանա պաշտպանել ձեռք բերածը:
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն