Ալաեդդին Բորուջերդի. «Այս դավերի գլխավոր հեղինակը ոճրագործ Ամերիկան է» (տեսանյութ)


Ալաեդդին Բորուջերդի. «Այս դավերի գլխավոր հեղինակը ոճրագործ Ամերիկան է» (տեսանյութ)

  • 12-06-2017 09:47:25   | ԱՄՆ  |  Քաղաքական



 
 
Իրանի դեմ ահաբեկչությունը ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի համատեղ նախագիծն էր: Անդրադառնալով Թեհրանի ահաբեկչական հարձակումներին, Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է. «Կասկած չկա, որ այս դավերի գլխավոր հեղինակը ոճրագործ Ամերիկան է»: Այս մասին տեղեկացրել է ԻՌՆԱ գործակալությունը:
Թեհրանի ահաբեկչության առնչությամբ Բորուջերդին ասել է, որ ահաբեկիչների գլխավոր նպատակն է եղել խորհրդարան մտնելը և պատգամավորներին թիրախավորելը: Սակայն, նրանք իսլամական հեղափոխության Պահակազորի ուժերի զգոնության շնորհիվ բախվել են փակ դռների:
Ուրբաթօրյա աղոթքի քարոզից առաջ ունեցած ելույթում Ալաեդդին Բորուջերդին ասել է նաև. «ԱՄՆ-ին զայրացրել է այն փաստը, որ միջուկային պայքարում պարտվել է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այսօր Իրանն ամբողջությամբ տիրապետում է այդ գիտությանը»: 
Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի վերջին դավերի գլխավոր պատճառը նա համարել է Իրաքի և Սիրիայի ճգնաժամերին վերջ դնելու նպատակով այդ պետություններին Թեհրանի ցուցաբերած օգնությունը:
Իր հերթին, Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի տեղակալ, զորավար Հոսեյն Սալամին Իրանի հեռուստատեսության երկրորդ կայանի լրատվական մասնավոր զրույցի բաժնում օրերս հայտարարել է. «Իրանի անվտանգության հարցում իսլամական հեղափոխության պահակազորը որևէ մեկի հետ չի սակարկում և վրեժ է լուծելու չորեքշաբթի օրը Թեհրանում իրականացված ահաբեկչական քայլի հեղինակներից»:
Զորավար Հոսեյն Սալամին դատապարտելով չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, ընդգծել է. «Ահաբեկիչներից վրեժ լուծելը գտնվում է պահակազորի օրակարգում»:
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի գլխավոր հրամանատարի տեղակալը մատնանշելով այն կետը, որ Թեհրանի դեմ ահաբեկչական հարձակումներն ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի համատեղ նախագիծն էին, ասաց. «Իրանը դառնալու է նրանց գերեզմանը, ովքեր կփորձեն խաթարել նրա անվտանգությունը»:
Հավելենք, որ Թեհրանում ԻԼԻՊ-ի միջոցով չորեքշաբթի օրը կատարված ահաբեկչության հետևանքով Իրանի քաղաքացիների շրջանում զոհերի թիվը հասել է արդեն 17-ի:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play