Նպատակը Ռուսաստանի պատասխան հրթիռային հարվածի չեզոքացմանը նախապատրաստվե՞լն է


Նպատակը Ռուսաստանի պատասխան հրթիռային հարվածի չեզոքացմանը նախապատրաստվե՞լն է

  • 12-06-2017 14:56:15   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Այս տարվա հունվարին արտերկրի ԶԼՄ-ներում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը երկրի սպառազինությունը համալրել է իսրայելա-ամերիկյան «Стрела-3» (Arrow 3) հակահրթիռային պաշտպանության նոր համալիրով:
Մինչ այդ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության ամենահեռահար համալիրը 2000 թվականի գարնանից սպառազինության ընդունված «Стрела-2» (Arrow 2)-ն էր:
Հակահրթիռային պաշտպանության նոր` «Стрела-3» (Arrow 3) համալիրը մշակվել է Իսրայելում ամերիկյան ավիաշինական «Boeing» կոնցեռնի մասնակցությամբ: Միջին հեռահարության բալիստիկ հրթիռների արտամթնոլորտային կալանման համար նախատեսված նոր համալիրն ունակ է հակառակորդի մինչև 3000 կմ հեռահարության, վայրկյանում մինչև 4,5 կմ արագությամբ շարժվող հրթիռները ոչնչացնել մինչև 1250 կմ հեռավորության ու մինչև 100 կմ բարձրության վրա:
Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նախատեսել են առաջիկայում Ալյասկայում հակահրթիռային պաշտպանության փորձարկում անցկացնել՝ Իրանի հրթիռային վտանգը չեզոքացնելու նպատակով:
«Jerusalem Post» կայքի տեղեկացմամբ, նկատի առնելով այն հանգամաքը, որ Իրանը ձգտում է զարգացնել մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն ու իսրայելը մտադիր են մոտ ապագայում Ալյասակայում փորձարկել «Стрела-3» հակահրթիռային պաշտպանական համակարգը: Հաղորդվում է նաև, թե սա առաջին անգամն է, որ Իսրայելը մտադիր է համատեղ փորձարկում անցկացնել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ։ Բայց ախր Ալյասկան ո՜ւր, Իրանն ո՜ւր… Բացառված չէ, որ վերոնշալ փորձարկման իրական նպատակը Ռուսաստանի պատասխան հրթիռային հարվածի չեզոքացմանը նախապատրաստվելն է:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play