Միացյալ Նահանգներն ահաբեկչության գլխավոր հովանավոր է հայտարարվել


Միացյալ Նահանգներն ահաբեկչության գլխավոր հովանավոր է հայտարարվել

  • 12-06-2017 15:34:18   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
Հունիսի 7-ին, ինչպես արդեն հայտնի է, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման անդամների կողմից Իրանի իսլամական խորհրդարանում և Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել  է 17 մարդ և վիրավորվել 52 մարդ:
«Global Research» կենտրոնն իր կայքէջում գրել է. «ԱՄՆ-ի կառավարությունն ահաբեկչական խմբավորումների գլխավոր հովանավորն է»:
Հիշյալ կենտրոնը մի հոդվածում գրել է, որ այն դեպքում, երբ Իրանը միշտ պայքարել է ահաբեկչական խմբավորումների դեմ, ամերիկացի դիվանագետներն ահաբեկչական խմբավորումներին հովանավորելով, ձգտում են Իրանում բռնություն  տարածել:
«ԱՄՆ-ը Իրաքում և Սիրայում նույնպես բազմակողմանի հովանավորություն է ցուցաբերում ահաբեկչական խմբավորումներին»,- նշված է նույն հոդվածում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական