Պարզ է, թե ում դեմ են նախապատրաստվում Ադրբեջանն ու Թուրքիան


Պարզ է, թե ում դեմ են նախապատրաստվում Ադրբեջանն ու Թուրքիան

  • 12-06-2017 17:25:09   | Թուրքիա  |  Քաղաքական

 
 
Այսօր Նախիջևանում սկսվել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդման համաձայն, զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու երկրի բանակների տարբեր միավորներ, իրականացվում են երկու երկրի միջև ստորագրված համաձայնության հիման վրա: Զորավարժությունը շարունակվելու է մինչև հունիսի 16-ը:
Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, վարժանքների նպատակը երկու երկրների զինված ուժերի համապատասախան ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումը և զորքերի՝ համատեղ գործողություն իրականացնելու համակարգման աստիճանի բարձրացումն է:
Ի դեպ, անցյալ շաբաթ էլ Թբիլիսիում էին կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինված ուժերի համատեղ վարժանքներ: Որքան էլ վարժվեն, միևնույն է, Ադրբեջանի մասով դրանք անհույս բան են, քանի որ, գաղտնիք չէ, ադրբեջանցի զինվորներն ու սպաներն իրենց տարբեր հատկանիշների առումով աշխարհի ամենախայտառակների շարքում են դասվում: Թերևս բավական է միայն վերհիշել Հայրենական մեծ պատերազմում դրանց մասնակցության արդյունքները և կատարել համապատասխան համեմատություններ… Լավ կլինի ջուջուլար պարելով զբաղվեն, դա նրանց մոտ գուցե ստացվի:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական