ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը


ՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը

  • 12-06-2017 17:13:35   | Ֆինլանդիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-ից 16-ը անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:
Հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձևերում` միջին տարածության մրցաշարին (7-8 կմ) և փոխանցումավազքին:
 
Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները հաղթող են ճանաչվել 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի ընթացքում` «Ռազմամարզական կողմնորոշում» մարզաձևում:
Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանի Հանրապետությունը մարզական այս կառույցին անդամակցում է 1994 թվականից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն