Իրանում ոչնչացվել են չորս զինված անձիք, որոնք կասկածվում են իսլամիստների հետ կապ ունենալու մեջ


Իրանում ոչնչացվել են չորս զինված անձիք, որոնք կասկածվում են իսլամիստների հետ կապ ունենալու մեջ

  • 12-06-2017 18:03:04   | Իրան  |  Հասարակություն

 
Իրանի ոստիկանությունը ոչնչացրել է չորս զինված անձանց, ովքեր ենթադրաբար կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: interfax-ի փոխանցմամբ` համապատասխան գործողությունն իրականացվել է Հորմոզգան նահանգի հարավում, որի ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, զենք և ԻՊ դրոշը: 
«Իրանի ոստիկանությունը չորս զինված անձանց հետ է բախվել և նրանց ոչնչացրել երկրի հարավում գտվող լեռնային շրջանում»,- տեղեկացրել են տեղի իրավապահ մարմինները: 
Նշվում է, որ սպանվածներից երկուսը եղել են այլ պետությունների քաղաքացիներ, սակայն նրանց ազգային պատկանելիությունը դեռևս չի հստակեցվում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play