Մաշտոցի պողոտա-Թումանյան փ. խաչմերուկում լուսացույցները չեն աշխատում. վթարային իրավիճակ է (տեսանյութ)


Մաշտոցի պողոտա-Թումանյան փ. խաչմերուկում լուսացույցները չեն աշխատում. վթարային իրավիճակ է (տեսանյութ)

  • 12-06-2017 18:14:04   | Հայաստան  |  Հասարակություն



Արդեն մի քանի ժամ է՝ Երևանի Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց  խաչմերուկում չեն աշխատում լուսացույցները։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները չեն համակարգում երթևեկությունը, որի արդյունքում ստեղծվել են վթարային իրավիճակներ։
 
Խնդրի մասին տեղեկատվություն ստանալու համար 168.am-ը զանգահարեց Ճանապարհային ոստիկանություն, որտեղից պատասխանեցին. «Եղել են պահեր, որ չի եղել ոստիկան հերթափոխի ժամանակ, բայց մեկընդմեջ մոտեցել և կարգավորել են երթևեկությունը։ Մասնագետներն այս պահին աշխատում են, խնդիրը մեծ է ու բարդ, և թե ինչքան կտևի, չեմ կարող ասել, բայց տարածքը սպասարկող դասակին տեղյակ է պահվել, որ հսկողության տակ պահվի խաչմերուկը։ Մենք, ընդհանուր առմամբ տեղյակ ենք այդ խնդրի մասին, այն մեզ էլ է մտահոգում. ամեն ինչ անում ենք երթևեկությունը կարգավորելու համար»։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն