Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը. վիրավորների թվում կան երեխաներ


Վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը. վիրավորների թվում կան երեխաներ

  • 13-06-2017 16:06:12   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՌԴ Վորոնեժի մարզում Երեք մարդ, այդ թվում՝ երկու անչափահասներ, տուժել  են Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի ճանապարհից դուրս գալու հետևանքով: Այդ մասին հայտնում է news.rambler.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:
 
«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրին Mercedes-Benz ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և դուրս եկել ճանապարհից: ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Ավտոբուսն իրականացնում էր Մոսկվա-Երևան երթուղին, տրանսպորտային միջոցում կար 39 մարդ»,- հայտնել են մամուլի ծառայությունից:
 
ՆԳՆ տվյալներով՝ վիրավորների թվում կա երկու երեխա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ յոթամյա տղա և Կոստրոմայի մարզի բնակչուհի իննամյա աղջիկ։ Մամուլի ծառայությունից հավելել են, որ վիրավորները միջին ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են:
 
Ոստիկանությունը ՃՏՊ-ի առնչությամբ ստուգում է իրականացնում:
 
«Այժմ ոստիկանները գործադիր իշխանության մարմինների հետ համագործակցությամբ լուծում են ավտոբուսի ուղևորներին հյուրանոցում տեղավորելու հարցը, մինչև հաջորդ ավտոբուսի ժամանումը և նշանակման վայր տեղափոխումը»,- հավելել են ՆԳՆ-ից:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play