21-ամյա Լևոն Հունանյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճումից հանելու բողոքը բավարարվեց (տեսանյութ)


21-ամյա Լևոն Հունանյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճումից հանելու բողոքը բավարարվեց (տեսանյութ)

  • 13-06-2017 17:06:05   | Հայաստան  |  Իրավունք



 
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանն ընթերցեց 2014 թվականի ապրիլի 14-ին մահացած Լևոն Հունանյանի մահվան գործը կարճումից հանելու տուժողի իրավահաջորդների` Դավիթ Հունանյանի և նրա ներկայացուցիչ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ներկայացրած բողոքը բավարարելու մասին որոշումը:  
Նշենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2014թ. ապրիլի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում՝ ազատ տնտեսական գոտում պատասխանատու անձի կողմից աշխատանքի անվտանգության կանոնները ոչ պատշաճ կերպով հրահանգավորելու հետևանքով, վերջինիս հետ պայմանագրային հիմունքներով չափագրումներ իրականացնող «Զևս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լևոն Դավիթի Հունանյանը «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության 3-րդ մասնաշենքի տանիքի վրա առկա արևային լուսավորությունն ապահովող օրգանական ապակուց թմբաձև երդիկի կոտրվելու պատճառով ընկել է 3-րդ մասնաշենքի հատակին, որից հետո անգիտակից վիճակում տեղափոխվել է 1-ին Համալսարանական հիվանդանոց և գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play