23-ամյա երիտասարդի հարազատներն ամեն բան վաճառել են նրա կյանքը փրկելու համար, հիմա այն մեզանից յուրաքանչյուրից է կախված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


23-ամյա երիտասարդի հարազատներն ամեն բան վաճառել են նրա կյանքը փրկելու համար, հիմա այն մեզանից յուրաքանչյուրից է կախված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 13-06-2017 18:04:44   | Հայաստան  |  Հասարակություն



Սերժ Միքայելյանը 23 տարեկան է, ծանր հիվանդությունը սպառնում է նրա կյանքին: Սերժն ամուսնացած է ունի երկու ամսական երեխա: Հիվանդությունը շատ արագ է զարգացել՝ փափուկ հյուսվացքների սարկոմա: Տղայի կյանքը մազից է կախված և անհրաժեշտ է յուրաքանչյուրիս աջակցությունը:
 
Գերմանիայում երկու ամիս բուժվել է, հիմա Իսրայելում է: Ընտանիքն այս մեկ տարվա մեջ արել է ամեն հնարավոր և անհնարինը, նույնիսկ հարազատները իրենց բնակարաններն են վաճառել, սակայն հիմա այդ գումարներն էլ չեն բավականացնում և նրանք, տղայի կյանքը փրկելու համար,  դիմում են ողջ հայությանը:
Բժշկական փաստաթղթերը տեսանյութի վերջում են:
Հայէկոնոմբանկում Սերժի քրոջ՝ Ինեսսա Միքայելյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
163058806296 ՀՀ դրամ;
163058806304 ԱՄՆ դոլար;
163058806312 ԵՎՐՈ;
163058806320 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARECAM22
Միքայելի ծնողների հեռախոսահամարն է՝ +37443 55 58 82:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն