Կարեն Բոթոյանն ընտրվել է Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ


Կարեն Բոթոյանն ընտրվել է Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ

  • 13-06-2017 19:27:51   | Գեղարքունինքի մարզ  |  Սպորտ

Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ  մարզի շախմատի ֆեդերացիայի նիստ, որը վարում էր ՀՀ Շախմատի Ֆեդերացիայի  նախագահի առաջին տեղակալ  Սմբատ Լպուտյանը։ Նիստի օրակարգում ներառված էր նաև մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցը, տեղի ունեցավ քվեարկություն, որի ընթացքում Գեղարքունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Կարեն Բոթոյանը։ Նիստի ընթացքում Սմբատ Լպուտյանը  շնորհակալություն հայտնեց  Գեղարքունիքի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին՝ մարզում շախմատային կյանքի  աշխուժացման և առաջընթացի ապահովման համար, ինչպես նաև շնորհավորեցին  նորանշանակ նախագահին՝ ցանկանալով նրան աշխատանքային հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ այս բնագավառում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաև հուլիսին կայանալիք «Սևանա լիճ 2017»  շախմատի միջազգային երիտասարդական մրցաշարի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր:
 
 
 
 
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան 
Նոյյան տապան  -   Սպորտ