Մահվան ելքով վթարից հետո Հրազդանի քաղաքապետը փորձել է մեկ ուրիշին «դեմ տալ» իրավապահներին.«Լրագիր»


Մահվան ելքով վթարից հետո Հրազդանի քաղաքապետը փորձել է մեկ ուրիշին «դեմ տալ» իրավապահներին.«Լրագիր»

  • 14-06-2017 17:37:20   | Կոտայքի մարզ  |  Իրավունք

«ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Հրազդանի 16-ամյա բնակչին», այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն:
Հրազդանի 16-ամյա բնակիչը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին է՝ Ռազմիկ Դանիելյանը: Նրա կատարած վրաերթի արդյունքում Վալերի Թորոսյանը մահացել է:
Հայաստանի օրենքներով, անչափահասն իրավունք չունի մեքենա վարել: Դա նախ եւ առաջ պետք է իմանան ծնողները, առավել եւս պաշտոնյա ծնողները, որոնց պարտականությունների մեջ է մտնում օրենքի իմացությունը:
Հրազդանի քաղաքապետը ոչ միայն չի արգելել իր որդուն, այլեւ փաստացի խրախուսել է որդու մեքենա վարելը:
Բացի այդ, մահվան ելքով այդ վթարից հետո Հրազդանի քաղաքապետը փորձել է մեկ ուրիշին «դեմ տալ» իրավապահներին, թե իբր իր որդին չի եղել ղեկին:
Կհեռացնե՞ն արդյոք Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետին, ով փաստացի կրկնակի զանցանք է կատարել: Թերեւս, ոչ. Որդուն ազատ կարձակեն, իսկ ինքն էլ կհամալրի Սերժ Սարգսյանի «մահապարտների» շարքը:
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք