Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել


Գեղարքունիքի մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

  • 14-06-2017 18:15:11   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 14-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի աշխատակազմի հետ: Մարզպետը նշեց, որ հանրային կյանքի բոլոր ոլորտներում էական ձեռքբերումներ ունենալու համար հարկավոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել հիմնախնդիրները  և դրանց լուծման հնարավոր միջոցները: «Բոլոր ուղղություններում պետք   է կատարենք ամենօրյա  հետևողական  աշխատանք, առանց անտեսելու որևէ հիմնախնդիր: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք շոշափելի  հաջողություններ արձանագրել»- նշեց Կարեն Բոթոյանը:
 
Քննարկման ընթացքում գյուղատնտեսության  և բնապահպանության վարչությանը հանձնարարվեց հետևողական աշխատանք տանել մարզի  գյուղացիական տնտեսություններին պետական աջակցությամբ հատկացվող դիզվառելիքի, պարարտանյութերի բաշխման, մարզում իրականացվող բնապահպանական նշանակության ծրագրերի վերահսկման ուղղությամբ: Ֆինանսական  և սոցիալ-տնտեսական զարգացման վարչությանը հանձնարարվեց ներկայացնել մարզի վերջին 4 տարիների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծությունը և հետևողական աշխատանք տանել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը բարելավելու ուղղությամբ: Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց մշտական ուշադրության կենտրոնում պահել  բնակչությանը մատուցվող առողջապահական և սոցիալական  ծառայությունների  մատուցման  որակը: Խորհրդակցության ընթացքում տրվեցին այլ հանձնարարականներ ևս:
 
«Մենք պետք է վերլուծենք և ընտրենք առաջնահերթություն պահանջող ծրագրերը և հստակեցնենք, թե որտեղից ենք սկսում  ու որն ենք համարում ամենառաջնայինը կարճ ժամկետում տեսանելի արդյունքներ գրանցելու համար»- ամփոփեց մարզպետը:
 
 
 
Գեղարքունիքի մարզպետարան 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play