Մասնագիտական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մասնագիտական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-06-2017 19:57:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Հունիսի 14-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Ռաֆիկ Զաքարյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Սամվել Ասատրյանը, Երեւան քաղաքի վարչության պետ Սարգիս Մարտիրոսյանը, տարածքային բաժինները պետեր:
 
Պարապմունքի թեման հետախուզական աշխատանքների կազմակերպման եւ թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների կանխարգելման հարցերն էին:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն անդրադարձավ աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու հսկողությանը՝ նշելով ձեռքբերումներն ու առկա բացթողումները: Քննարկվող հարցերի շուրջ զեկուցողները ներկայացրին իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Մասնագիտական պարապմունքն անցավ գործնական քննարկման աշխատակարգով: 
Ավարտին մասնակիցներին տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն