Սոմալիում իսլամիստ ահաբեկիչները սպանել են 17 մարդու և պատանդներ վերցրել


Սոմալիում իսլամիստ ահաբեկիչները սպանել են 17 մարդու և պատանդներ վերցրել

  • 15-06-2017 11:38:33   |   |  Հասարակություն

 
Սոմալիի մայրաքաղաքում ահաբեկիչները մեքենա են պայթեցրել Posh Treats հյուրանոցի մուտքի մոտ, որից հետո ներխուժել են ոչ հեռու գտնվող Pizza House ռեստորան` պատանդ վերցնելով ներսում գտնվողներին: korrespondent-ի փոխանցմամբ` երկու հարձակման արդյունքում կան 17 զոհվածներ, 26 վիրավորներ: 
Զոհերի թվում կան օտարերկրացիներ, մասնավորապես, մեկ սիրիացի: Հարձակվողներից երկուսը սպանվել են ոստիկանության կողմից, իսկ 10 պատանդների հաջողվել է դուրս բերել շենքից: 
Նշվում է, որ ռեստորանի ներսում դեռևս գտնվում են ևս հինգ ահաբեկիչներ, որոնք անջատել են էլեկտրականությունը, որպեսզի դժվարեցնեն հատուկ ջոկատայինների ներթափանցումը գրավված տարածք: Ներսում գտնվող այցելուների թիվը հստակեցվում է: 
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է Աշ-Շաբաբ իսլամիստական խմբավորումը:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն