Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess գերհզոր մրցաշարի 7-րդ տուրում գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը հաղթանակ տարավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի նկատմամբ: Այժմ հայ շախմատիստը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
7-րդ տուրի մյուս արդյունքները. Կրամնիկ - Կարլսեն` 1:0, Վաշյե-Լագրավ - Գիրի` 0:1, Անանդ – Նակամուրա, Սո - Կարուանա` ոչ-ոքի: