Ժամանակակից արվեստի թանգարանը նշել է հիմնադրման 45-ամյակը


Ժամանակակից արվեստի թանգարանը նշել է հիմնադրման 45-ամյակը

  • 15-06-2017 12:48:30   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանը նշել է ստեղծման 45-ամյակը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով աշխատակազմին և արվեստագետներին՝ թանգարանի հիմնադրման առթիվ կազմակերպված միջոցառմանը ներկա քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ընդգծել է թանգարանի դերն ու նշանակությունը մայրաքաղաքի մշակութային կյանքում:
«Ժամանակակից արվեստի թանգարանն այսօր իսկապես մեծ արժեք է մայրաքաղաքի համար: Տարիներ շարունակ այստեղ ցուցադրվող հեղինակները թեև դարձել են արդեն ավագ, սակայն միևնույն ժամանակ իրենց գոյությամբ ու թանգարանում ի պահ թողած ժառանգությամբ յուրօրինակ  հմայք են բերում Երևանին: Ուրախ եմ նաև, որ թանգարանում ներկայացված են ազատախոհ երիտասարդ արվեստագետներ, որոնք կերպարվեստի բնագավառում հասցրել են հեղինակություն վայելել նաև արտերկրում» , - նշել է Արամ Սուքիասյանը:
 
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև Ժամանակակից արվեստի թանգարանի 45-ամյակի առթիվ հրատարակված գիրք-ալբոմի շնորհանդեսը: Ռուսերեն և անգլերեն տարբերակներով հրատարակված ալբոմում ներկայացված են հիմնականում 80-ական թվականների հեղինակներն ու աշխատանքները: Գիրքը կազմվել է դեռևս տարիներ առաջ՝ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի կողմից: Այն իր տեսակով 2-րդ գիրքն է, որը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայ նկարիչների ու քանդակագործների ժամանակակից արվեստին: 
Հյուրերը շրջել և ծանոթացել են նաև թանգարանի 45-ամյակի առթիվ կազմակերպված ցուցադրությանը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play