ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն այցելել է Սփյուռքի նախարարություն


ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն այցելել է Սփյուռքի նախարարություն

  • 15-06-2017 12:56:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում էին իրավաբանական բաժնի ղեկավար Իննա Բորիսովիչը և արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին՝ կարևորեց սիրիահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կազմակերպության իրականացրած աջակցության ծրագրերը, ինչպես նաև նախարարաության հետ սերտ համագործակցությունը:
Քննարկվեց «Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստան տեղափոխված անձանց ազգային ինտեգրման ռազմավարության» նախագիծը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը հանգամանորեն ներկայացրեց ռազմավարության վերաբերյալ իր կարծիքը, հարցադրումները, առաջարկությունները:
Նա կարևորեց միջազգային ասպարեզներում սիրիահայերի խնդիրների պատշաճ ներկայացումը՝ հանրության ուշադրությունը դեպի Հայաստան ուղղելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն