Ողբերգական դեպք Երևանում. 24-ամյա աղջիկն ընկել է շենքի 8-րդ հարկից ու մահացել. հարուցվել է քրեական գործ.ՀՔԿ


Ողբերգական դեպք Երևանում. 24-ամյա աղջիկն ընկել է շենքի 8-րդ հարկից ու մահացել. հարուցվել է քրեական գործ.ՀՔԿ

  • 15-06-2017 13:16:08   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 24-ամյա աղջկա մահվան դեպքի առթիվ:
 
2017թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:00-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի բնակելի շենքերից մեկից մարդ է ընկել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և տեղում պարզել, որ ժամը 22:00-ի սահմաններում բնակելի շենքի 8-րդ հարկի բնակարանի պատուհանից 24-ամյա բնակչուհին ընկել է և մահացել:
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 110-րդ հոդվածի 1-ի մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
24-ամյա աղջկա մահվան հանգամանքները, ինքնասպանության պատճառները պարզելու համար իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, հանձնարարություն տրվել ոստիկանության համապատասխան բաժնին:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play