ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ


ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ

  • 15-06-2017 14:00:17   | Իտալիա  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն աշխատանքային այցով մեկնել է Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն), որտեղ հունիսի 16-ին կմասնակցի «Ժողովրդարավրություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի 
հանձնաժողովի 111-րդ լիագումար նիստին:
 
Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը լիագումար նիստում կներկայացնի Ընտրական օրենսգրքի վերաբերյալ տրված կարծիքների հետագա ընթացքը` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների 
լույսի ներքո: Նիստի ընթացքում կքննարկվի նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացված կարծիքի նախնական տարբերակը՝ այն հաստատելու նպատակով: Այցի շրջանակներում Արփինե Հովհաննիսյանը հանդիպումներ կունենա նաեւ Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների հետ. հանդիպումների ընթացքում կքննարկվի ՀՀ դատական օրենսգրքի նախագիծը:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
  ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն