Վարչապետը հանձնարարել է գույքագրել կարկուտի պատճառած վնասները
15-06-2017 15:20:22 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Կառավարության ղեկավարը նախ և առաջ անդրադարձել է 2017 թ. հունիսի 12-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների վերացման հարցին. «Կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները: Հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին՝ եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք»: