Կապահովվի էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետությունը


Կապահովվի էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետությունը

  • 15-06-2017 15:26:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել նաև էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետության ապահովման վերաբերյալ: «2017 թ. հունվարին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը:
 
Նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնության աշխատանքներին` ծանոթանալով տեղադրված նախագծերին և ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ: Արդյունքում ապահովվում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասարակության հետ հետադարձ կապի ապահովման մեր կողմից սահմանված պահանջները: 
Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան ամփոփաթերթն ու տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջի կատարումը»,-ընդգծել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ խստորեն հետևել հանրային քննարկման ենթակա ՀՀ օրենքների և  կառավարության որոշումների նախագծերի www.e-draft.am կայքում պատշաճ կերպով տեղադրված լինելուն, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու պարտադիր պահանջի պահպանմանը, իսկ արդարադատության նախարարին հանձնարարել է  մեկամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ կայքի հնարավորությունների մասին և  պարբերաբար զեկուցել ընթացքի մասին:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play